Показаны сообщения с ярлыком երիտասարդություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком երիտասարդություն. Показать все сообщения

Սումգայթյան ցեղասպանության զոհերի հիշատակին բողոքի երթ ԵՊՀ ուսանողության կողմից


Սումգայթյան ոճրագործությունից անցել է 24 տարի: 1988 թվականիփետրվարի 26-29-ին ադրբեջանական ոճրագործությունների զոհ դարձավ ոչ պաշտոնական տվյալներովմոտ 300 հայ: Ադրբեջանական ղեկավարության կողմից մշակված այս ցեղասպանության նպատակըմեկն էր` ճնշել ազատության ձգտող Արցախի ժողովրդին:

Ու՞ր է իմ ՎԱԼԵՆՏԻՆԱ՜Ն


«Նա մեր դպրոցի ամենագեղեցիկ  տղան էր: Եվ ամենաուժեղը: Բոլոր աղջիկները սիրահարված էին նրան: Ընկերուհիս ամբողջ օրը նրանից էր խոսում: Դասն սկսվելուն պես՝ փսփսում էր. «այսօր ի՜նչ գեղեցիկ էր Նա»,  «տեսա՞ր ինչպես էր ինձ նայում»,  « Նրա աչքերը…» :
Միայն ընկերուհիս չէր նրանով ապրում: Բոլոր աղջիկների հայացքները նույն կետին էին հանգում, բոլորի աչքերում նույն կրակն էր վառվում: Չնկատեցի, թե ինչպես վարակվեցի այդ «ախտով»: Դպրոցի ճանապարհին սիրտս անհանգիստ թրթռում էր, երբ մոտենում էի տղաների խմբին, ակամա փնտրում էի նրան:

Մի սիրո պատմություն


Տարեվերջ էր, ուսումնական տարին ավարտվում էր, իսկ Գոհարի համար նաև սկսվում էր աշխատանքային գործունեությունը: Զինված մանկավարժական համալսարանում ձեռք բերած աշխարհագրական գիտելիքներով՝ մեկնում էր գյուղ՝ աշխատելու:
-Բաժակս կնայե՞ս, Մարինե՜:
-Ախր ի՞նչ կա նայելու: Կգնաս մեր գյուղ, կաշխատես դպրոցում, կամուսնանաս գյուղի  N1 փեսացուի՝ դպրոցի տնօրեն Համլետի հետ (Գոհարն ու Մարինեն համագյուղացիներ էին):

25 փաստ կանանց մասին man version

Կին-տղամարդ հարաբերություններ: Երբեմն հակառակ սեռի ներկայացուցիչները բանավիճում են միմյանց հետ փորձելով մեկըմյուսին համոզել ու ապացուցել, որ սեփական սեռը ավելի լավն է: Ահա տարբերությունների մի շղթա:
«Կանայք ընդդեմ տղամարդկանց» ապագայում նկարվելիքֆիլմից եզրակացություններ: Դ:

Փիլիսոփայության օր. Նոյեմբերի 17

"Երբ լսողը չի հասկանում խոսացողին, և երբ խոսացողը չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ապա դա փիլիսոփայություն է": :-D
Իհարկե սա փիլիսոփայության սահմանում չէր, սա միայն ցույց է տալիս փիլիսոփայության էլիտար լինելը. "փիլիսոփայությունը թան չի, ամեն մարդու բան չի": :-D

Գնալով մարդիկ դառնում են անգրագետ

Եվրոպացի և ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրություններում հանգել են այն եզրակացությանը, որ աշխարհի բնակչության գիտելիքների ծավալը տարեցտարի փոքրանում է: Վիճակագրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացի երիտասարդների մի զգալի զանգված դժվարությամբ է կիրառում ձեռագիր տառերը և նախապատվությունը տալիս համակարգչային տառերին:

Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա

Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ` հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները` տիրել:  Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն քո նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը  մարդկանց համոզել կարողանալն է: