Показаны сообщения с ярлыком Ստեղծագործություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ստեղծագործություններ. Показать все сообщения

Անիմաստ մենախոսություն

Ի՞նչ հետաքրքիր բան են զգացմունքները, սեր կոչված առեղծվածները... 
Դեռ երեկ ես տառապում ու սիրում, տխրում ու մեռնում էի մի աղջկա սիրուց, նա ինձ համար կյանքի նպատակ էր, բոլոր երազներիս առարկան նա էր, առանց նրա պարզապես ապրել չէի կարողանում: Բաժանում... երկու ամիս անիմաստ ու դառնությամբ լեցուն օրեր, չես ուզում այլևս ապրել, ու ինչ-որ մեկը սկսում է քո կյանք սողոսկել, կարծես անցյալում ոչ մի դառը բան չի էլ եղել ու մոռանալու հույսով սկսում ես սկզբից պարզապես հետաքրքրությունից ելնելով, հետո չգիտես ինչպես կապվել նրա հետ: Ինչպես Էքզյուպերին էր ասում, ընտելացնելով սկսում ես պատասխանատվություն վերցնել նրա համար, ու կրկին քեզ թվում է նա է միակը, ում սիրում ես ու կսիրես երբևէ: Բա՞ նախորդը, ի՞նչ եղավ նա: Չէ՞ որ նա էր մի ժամանակ միակը, առանց ում կյանքդ անիմաստ էր: Իսկ հիմա ինչպե՞ս ես կարողանում ասել, որ չէ՛ նա չէր, այլ սա՛ է:

Անբարոյական ֆրանսիական վարդեր


Նրա աչքերը շականակագույն էին, մազերը գանգուր ու սև և ամենևին էլ նման չէին բոլոր այն աղջիկներին ում նախկինում ճանաչել էի... Ինձ ծանոթ էր երևում,  հավանաբար հանդիպել էի նրան նախորդ կյանքում... չգիտեմ… Նման էր վենետիկյան դոժերի հարուստ ընտանիքներում ապրած աղջկա, պահվածքը արիստոկրատական չէր սակայն, ավելի շուտ խիստ ազատ… 21-րդ դարի ռիթմին համընթաց մի աղջիկ էր, ով Ֆրանսիայից էր տեղափոխվել Երևան… Ասում են ֆրանսուհիները Եվրոպայի ամենաանաբարոյական կանայք են, բայց չգիտես ինչի ես փորձում էի նրա վարքագծի մեջ արդարացումներ գտնել: Արդարացնում էի նրա կապը այս կամ այն երիտասարդի հետ, դիտելով դա զուտ ընկերական:

Գնաց


Հունիս... ուսումնական տարին ավարտվում էր, քննություններ... Երևանյան ահավոր շոգ էր... մեռած լռություն համալսարանում, բոլորը շտապում էին հանգստի... միջանցքներում նախկինի պես անիմաստ շրջողներ չկային...
Նա մենակ էր... տետրով քամի էր անում` շոգից ազատվելու ելք էր գտել...
-Բարև Անո՛ւշ..
-Բարև...
-Քո աչքերը...(չշարունակեց...)
-Իմ աչքերը ի՞նչ:
Անհամարձակ լռություն... Ինչ-որ բան էր մեռել կարծես... հա՜ երևի ժամանակն էր այդ մեռնողը... չէր անցնում... իսկ այդ երկուսն էլ շարունակ լուռ նայում էին միմյանց:
-Լավ, չես ասում մի ասա, գիտեմ, որ սիրուն են իմ աչքերը, երևի այդ էիր ուզում ասել... մեռսի:
-Խնդրեմ... Մտածում եմ այդ ինչպես է ստացվում, որ երբ ուրիշների հետ եմ զրուցում այնքան հեշտ է ստացվում, իսկ քեզ հետտտտ...(կրկին անավարտ)
-Ես պետք է գնամ...
Գնաց:

ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է

Դարերի՜ խորքից...հնչում է երգի բառերը...
Ու շարունակում ենք վկայակոչել,թե որքան հին է հայ ժողովուրդը, թե որքան հին է հայոց լեզուն, թե քանի-քանի ազգեր ենանցել գնացել, իսկ հայը ապրել է, ապրում է ու պիտի ապրի:
Այլէ հիմա աշխարհը, փոխվել են«մեծ» հորջորջվող ազգերը, առաջինները դարձել են վերջիններ, վերջինները՝ առաջիններ:Դժվար է «հների» համար, նրանք ստիպված են ապացուցել «նորերին», որ իրենք այնքա՜ն հինքաղաքակրթության կրողներ են, իսկ վերջինները ապացույցներ են պահանջում:

Գիրքը, որը փոխեց իմ կյանքը

Ընթերցանությունն իմ նախասիրություններից է, սակայն  կարդում եմ առանց ընտրության: Տարբերություն չկա,թե ինչ գիրք եմ ընթերցում՝ արտասահմանյան, թե հայկական: Գերադասում եմ թեթև, արկածային,ռոմանտիկ՝ սիրո պատմություններով ընդմիջվող, հեշտ ընկալվող գրքեր:

Ու՞ր է իմ ՎԱԼԵՆՏԻՆԱ՜Ն


«Նա մեր դպրոցի ամենագեղեցիկ  տղան էր: Եվ ամենաուժեղը: Բոլոր աղջիկները սիրահարված էին նրան: Ընկերուհիս ամբողջ օրը նրանից էր խոսում: Դասն սկսվելուն պես՝ փսփսում էր. «այսօր ի՜նչ գեղեցիկ էր Նա»,  «տեսա՞ր ինչպես էր ինձ նայում»,  « Նրա աչքերը…» :
Միայն ընկերուհիս չէր նրանով ապրում: Բոլոր աղջիկների հայացքները նույն կետին էին հանգում, բոլորի աչքերում նույն կրակն էր վառվում: Չնկատեցի, թե ինչպես վարակվեցի այդ «ախտով»: Դպրոցի ճանապարհին սիրտս անհանգիստ թրթռում էր, երբ մոտենում էի տղաների խմբին, ակամա փնտրում էի նրան:

Մի սիրո պատմություն


Տարեվերջ էր, ուսումնական տարին ավարտվում էր, իսկ Գոհարի համար նաև սկսվում էր աշխատանքային գործունեությունը: Զինված մանկավարժական համալսարանում ձեռք բերած աշխարհագրական գիտելիքներով՝ մեկնում էր գյուղ՝ աշխատելու:
-Բաժակս կնայե՞ս, Մարինե՜:
-Ախր ի՞նչ կա նայելու: Կգնաս մեր գյուղ, կաշխատես դպրոցում, կամուսնանաս գյուղի  N1 փեսացուի՝ դպրոցի տնօրեն Համլետի հետ (Գոհարն ու Մարինեն համագյուղացիներ էին):

Ցնորք


Բնավ պարտավորված չէի զգում որևէ բան գրել, մեկ բառ անգամ: Եվ պատասխանում էի այնպես, ինչպես ուզում էի... այլևս գրելիք չկար: Ի՞նչ գրեի, ինչպե՞ս:

Մի քիչ սենյակում հետուառաջ անելուց հետո ակամա հայտնվում էի մտորումների, տարօրինակ մղձավանջների ստրկության մեջ: Զգում եմ, որ վերացել եմ իրականությունից... ու էլի սկսում է անվերջանալի մտքերի ու հույզերի խելագար վազքը: Մի պահ ուշքի ես գալիս` մտածում գործի մասին, հետո էլի մոռացում, հեռացում ռեալությունից...

Արձակուրդ, թե ...

Վեր-ջա-պես սկսվեցին արձակուրդները: Ծովափն ու հանգստյան տներն ինձ համար չեն, բայց գոնե թողեք մի քիչ հան-գըս-տա-նամ էդ դասերից:
Չեմ ու-զում, չէ~~~~, ես բարձրագույն կրթություն չեմ ու-զում, կամ ի՞նչ եք վրա տվել, դեռ երկու տարի ունեմ, կսովորեմ էլի: Մի քիչ երկար եմ քնում` մայրս սկսում է <վե՛ր կաց, պարապի>, ինտերնետ եմ <մտնում>` պարապի, ընրերուհիներս են զանգում, թե դուրս արի ման գալու` պարապի, հա պարապի...

Լուսին, կամ...

Ե՞րբ հասցրեցին տեղադրել, այդպես էլ չեմ կարողանում պարզել...Բայց ինչու՞ ինձ ընտրեցին, ինչու՞ հենց ես, ահա այն հարցը, որ տանջում է ինձ: Գուցե մարդկության փրկության գործը ի՞նձ է վիճակված, փրկել, բայց ինչի՞ց. Արմագեդոնի՞ց: Ի՜նչ հիմար են մարդիկ, որ հավատում են այդ միֆին: Բայց ինձ չեն հավատում: Բայց ե՞րբ տեղադրեցին այդ սարքը, չեմ հիշում: Գուցե քնա՞ծ եմ եղել, կամ շատ փոքր տարիքում, իսկ եթե... երևի, կամ հաստատ դեռ սաղմնավորման փուլում է դա պատահել: Իսկ ես այսքան տարի փնտրում եմ ու ... Հետաքրքիր է՝ Հիսուսի սաղմնավորման ժամանակ, ինչպես է սաղմը տեղադրվել Մարիամի արգանդում:

О, край родной, какой ты чудный!

Алаверди... Родное и близкое название, мой родной край, мой родной город. Сказочный город, окруженный стремящимся в высь горами, покрытыми изумрудным ковром разнообразных деревьев. Это место, где живут добрые и трудолюбивые люди.
Просыпаюсь от чувства, что хочу к себе, на родину, в родной край, потому что с ним связано мое беззаботное детство, потому что там остались самые близкие мне люди. Все такое родное и близкое, что сжимается сердце.