Показаны сообщения с ярлыком Սպորտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սպորտ. Показать все сообщения

Լոնդոնի ֆանտաստիկ օլիմպիական խաղերը և Հայաստանը (VIDEO, PHOTO)

Olympic ringsԱհա և մեկնարկում է սպորտային տոնը` Լոնդոնի օլիմպիական խաղերը, որը լինելու է մարդկության պատմության մեջ լավագույններից լավագույն մարզական իրադարձությունը:

Ո՞ր հավաքականը կնվաճի ԵՎՐՈ 2012-ի մյուս ուղեգիրը. Գերմանիա՞ն, թե՞ Իտալիան

Մոտենում է Եվրոյի այնքան սպասված եզրափակիչը, եզրափակչի մի մասնակիցն արդեն հայտնի է. Եվրոպայի և Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որը պորտուգալացիների դեմ շատ ծանր խաղում կարողացավ նվաճել եզրափակչի բաղձալի  ուղղեգիրը: Մյուս ուղեգրի համար պայքար են մղելու Գերմանիայի և Իտալիայի հավաքականները:

ԵՎՐՈ 2012. Իսպանիա, թե՞ Պորտուգալիա

Ահա և կիսաեզրափակիչ: ԵՎՐՈ 2012-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Իսպանիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև է: Հաղթող հավաքականը դուրս է գալիս ԵՎՐՈ-ի եզրափակիչ, որտեղ այս թիմերից մեկը կունենա նվազագույնը երկրորդ տեղը: Իհարկե և´ Պորտուգալիայի, և´ Իսպանիայի հավաքականների համար իսկական ձախողում կլինի այս մրցաշարում երկրորդ տեղ զբաղեցնելը:

Չեխիա-Պորտուգալիա. Քրիստիանո Ռոնալդուն ընդդեմ Պետեր Չեխի

ԵՎՐՈ 2012... Մեկնարկում է փլեյ օֆֆը: Առաջին հանդիպում` Չեխիա-Պորտուգալիա

Եվրոպայի առաջնության խմբային փուլի A խմբում հանդես եկող չեխերը ամենևին էլ հաջորդ փուլ դուրս գալու հիմնական հավակնորդները չէին: Սակայն ֆուտբոլային հաջողության անիվը այս անգամ նպաստավոր ընթացք ունեցավ Չեխիայի հավաքականի համար, և ահա Պետեր Չեխի թիմը ԵՎՐՈ 2012-ի փլեյ օֆֆում է և շարունակում է պայքարել չեմպիոնության համար:

Իսպանկան Fair play, թե՞ Իտալիայի համար այնքան անտանելի 2:2


Եվրո 2012: Խումբ  C: Իսպանիա-Խորվաթիա և Իտալիա-ԻռլանդիաԻսպանիա-Խորվաթիա: Իսպանացիները C խմբի առաջատարներն են և Եվրո 2012-ի հաղթողի գլխավոր ֆավորիտը, իսկ Խորվաթիան այն թիմն է, ով ոչ մի անգամ անձնատուր չի լինում ու պայքարում է հաղթանակի համար մինչև վերջ: Խորվաթիայի հավաքականի խաղն իր բարձր որակով այս տարի առանձնանում է, զգացվում է մարզչական կազմակերպվածությունը, ինչին էլ գումարվում է բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը թիմում: Այս ամենը բավարար հիմք են, որ Խորվաթիային համարենք ոչ թույլ մրցակից աշխարհի և եվրոպայի ներկայիս չեմպիոնների համար:

Իսպանիա-Իռլանդիա. 650 միլիոնանոց թիմն ընդդեմ 80 միլիոնանոցի


Հանդիպում են Իսպանիայի ու Իռլանդիայի հավաքականները: Եթե համեմատելու լինենք Իսպանիայի և Իռլանդիայի հավաքականներին միայն կարելի է հիշատակել այս երկու հավաքականների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տարբերությունը: Իսպանիայի հավաքականը Եվրոպայի ամենաթանկ թիմն է` 650 միլիոն եվրո, իսկ Իռլանդիան ԵՎՐՈ 2012-ին մասնակցող ամենաէժան թիմը` 80 միլիոն եվրո: 

ԵՎՐՈ 2012-ը կմեկնարկի մի քանի րոպեից


Այսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Ամբողջ եվրոպան շունչը պահած սպասում է կրքերի և հույզերի այս բախմանը: Եվրոպայի ուշադրությունը մոտ մեկ ամիս շարունակ սևեռվելու Լեհաստանի և Ուկրաինայի վրա:Առաջնությունը կմեկնարկի Լեհաստանի և Հունաստանի ազգային հավաքականնների հանդիպումով: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ մինչ այդ կլինի կազմակերպիչների կողմից խոստացված շքեղ բացման արարողությունը:Եվրոպայի այս առաջնության միգուցե մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը Իռանդիայի հավաքականի փոխարեն, եթե չլիներ հայ ֆուտբոլասերի կողմից այդքան ատելի մրցավար Իտուրալդե Գենսալեսը:

Правда о Роналдо

Криштиану Роналдо: "Своей успешностью, я обязан своему давнешнему другу Альберту Фантрау. Мы с ним играли за молодёжный клуб. Когда к нам приехали люди из Спортинга, они сказали мне и Альберту, кто из вас больше забьет, того мы и возьмем к себе. Мы выиграли тот матч со счётом 3-0, вначале я забил сольным проходом, потом забил Альберт с головы, а третий гол был, который поразил всех.

Հայաստան-Մակեդոնիա

 "Բոլորը զենքը ձեռքին շտապում են Ղարաքիլիսա, այնտեղից առաջ: Ոգևորությունն աննախադեպ է”: ԱրամՄանուկյանի` Մովսես Սիլիկյանին հեռագրից հատված էր սա, որը բնութագրում էր 1918 մայիսին Սարդարապատում թուրքերին հաղթած հայության ոգևորությունը: Ոչ պակաս ոգևորության պոռթկում էր համակել հայ ժողովրդին 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից հետո:  “Բոլորը շտապում են Իռլանդիա,այնտեղից փլեյ օֆֆ: Ոգևորությունն աննախադեպ է”:

Ռեալ-Բարսելոնա Էլ կլասսիկո

Օգոստոսի 14-ին տեղի կունենա Իսպանիայի սուպեր գավաթի խաղարկությունը: Սուպեր գավաթի համար կպայքարեն Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան և արքայական գավաթակիր Մադրիդի Ռեալը: Սուպեր գավաթի խաղարկության շրջանակներում կանցկացվի 2 խաղ` մեկը` Մադրիդում, մյուսը` Բարսելոնայում:

Բարսելոնա

Որպեսզի Բարսլոնան Ռեալից հետ չմնա, իսկ Կարեն Գրիգորյանն էլ Աննա Կարապետյանից՝ մի քիչ էլ Բարսելոնայի մասին:

Իսպանական, ավելի Ճիշտ կատալոնական Բարսելոնան ներկայումս իրավամբ համարվում աշխարհի լավագույն ակումբը: Բարսելոնայի նվաճումների մասին կարելի է շատ երկար խոսել, ակումբը բազմիցս դարձել է Իսպանիայի չեմպիոն ու քավաթակիր, ՈՒԵՖԱ.-յի չեմպիոնների լիգայի և Եվրոպայի գավաթի հաղթող: 
Հատկապես նշանակալից է Բարսելոնայի և Ռեալի միջև տասնյակ տարիներ ձգվող հակամարտությունը: Իսպանիայում  այս երկու ակումբների միմյանգ դեմ հանդիպումն ամենասպասելին է, դա է պատճառը, որ այս ֆոտբոլային գերակումբների հանդիպումը ստացել է  «Էլ Կլասսիկո» անունը:
Միայն վերջին կլասսիկոն դիտել է ավելի քան 300 միլլիոն ֆուտբոլասեր աշխարհի տարբեր երկրներից: Այս մրցաշրջանի ընթացքում Ռեալն ու Բարսելոնան հանդիպեցին 5անգամ. 2 խաղն ավարտվեց Բարսելոնայի, մեկը Ռեալի հաղթանակով, մյուս 2-ը ոչ-ոքի:
Բարսելոնայի առավելությունը, այնուամենայնիվ, իր մեծ երկրպագու Կարեն Գրիգորյանն է:

Իքեր Կասիլլաս(հատուկ Աննա Կարապետյանի պատվերով)


Իքեր Կասիլլասը՝ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի դարպասապահը ծնվել է Մադրիդում 1981թվականին: 8 տարեկանից խաղում է արքայական ակումբում: 1999-2000 մրցաշրջանի ավարտին Ռեալի հիմնական դարպասապահ Բոդդո Իգլերան վնասվացք է ստանում, վերջինիս փոխարինում է Կասիլլասը, նրա հաջոխ խաղի շնորհիվ Ռեալ ՈւԵՖԱ-ի եզրափակչին հաղթեց Վալենսիային և դարձավ չեմպիոն: Սա դարձավ նրա հաջող Ֆուտբոլային կարիերաի սկիզբը: Հետագայում նա դարձավ Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ և 2008-ին դարձավ Եվրոպայի, իսկ 2010-ին աշխարհի չեմպիոն:


Այնուամենայնիվ նա կարևորվում է նրանով, որ ԵՊՀ Փիլիսւփայություն 1-ին կուրսի ավագ Աննա Կարապետյանի սիրելի ֆուտբոլիստն է:

Հայկական ֆուտբոլ


Վերջապես հայ ֆուտբոլասերը ևս զգաց հաղթանակի բերկրանքը: Ապրե՛ք տղաներ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2012 ընտրական փուլում տարավ իր առաջին և համոզված եմ ոչ վերջին հաղթանակը: Նախորդ երկու խաղերում  ևս Հայաստանի հավաքականը խաղաց պատվով, Իռլանդիայի հավաքականին զիջեց ընդամենը մեկ գնդակով, իսկ Մակեդունիայում մեր հավաքականը շատ մոտ եր հաղթանակին բայց խաղաց ոչ-ոքի: