Показаны сообщения с ярлыком Բլոգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բլոգ. Показать все сообщения

Իմ սիրելի բլոգները

Հայկական բլոգները գնալով ավելանում են ու հայտնվում են նորանոր բլոգգերներ: Իսկ որոշ բլոգգերներ էլ դադարում են բլոգ գրել ու դառնում լրագրողներ լրատվական կայքերում: Բլոգը ինձ մոտ միշտ ասոցացվել է, որպես մի հարթակ, որտեղ կարող ես մտքեր արտահայտել ու սովորել գրել: Ոմանք բլոգն օգտագործում են, որպես էլեկտրոնային օրագիր, կարծում եմ այսպիսի բլոգներ պետք է ունենան հանրահայտ մարդիկ, որոնց կյանքով հետաքրքրվում են հասարակական լայն զանգվածներ:

Բլոգիս կենսագրականը

Այսօր բլոգերների օրն է, շնորհավորում եմ իմ բլոգեր ընկերներին:
Ամեն սեպտեմբերի դպրոցում ամառային արձակուրդներին նվիրված շարադրություն էինք գրում, որոշեցի չխաղտել այս ավանդույթը և այս անգամ էլ գրել, գրել բլոգիս պատմությունը:
Բլոգի մասին առաջին անգամ լսեցի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Բանաձև" հաղորդաշարի` բլոգին նվիրրված հաղորդմումից 2009-ի սկզբին: Շատ հետաքրքիր թվաց բլոգ ունենալը, և ոգևորված PIGH.LIVEJURNAL.COM-ի հաջողություններով գրանցվեցի "լիվեջուրնալ"-ում:

Ինչպե՞ս գումար աշխատել ինտերնետում

Այս հարցը, համոզված եմ, շատերի մոտ է առաջացել:
Եթե դուք բլոգգեր եք, ապա Գուգլ Ադսենս ծրագրի միջոցով կարող եք Ձեր բլոգում գովազդ տեղադրել: Գուգլ Ադսենսը, ինչպես և Գուգլ Ուրդը Գուգլ կայքի գովազդային ծրագրերն են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Գուգլ Ադսենսը: Այս ծրագրում գրանցվելով Դուք պայմանագիր եք կնքում նրա հետ: Ըստ պայմանագրի Դուք Ձեր բլոգում տեղադրում եք Գուգլի գովազդը և կախված Ձեր կայքից դեպի գովազդված կայք այցելուների քանակի ստանում եք համապատասխան աշխատավարձ: Դուք Ձեր հաշիվը կարող եք ստուգել այցելելով Ձեր Ադսենս պրոֆիլը:

Հայկական բլոգ: Ինչի մասին են գրում


       Բոլոր ժամանակների մեծ մտածողները փնտրել են փիլիսոփայության հիմնական հարցի պատասխանը: Իսկ ո՞րն է «Փիլիսոփայության հիմնական հարցը»: Տարբեր ժամանակներում, տարբեր ուղղություններ այս հարցում տարբեր մոտեցումներ են ունեցել: Այսօր, երբ հայկական բլոգերների էջերն  ես նայում, բոլորը քննարկման գլխավոր առարկա են դարձրել «odnoklassnik»-ը և «odnoklassnikayin statusner»-ը՝ կնքելով «chstatusner» անվանումը: Դեռ ավելին, դրանք արդեն մասերի են բաժանված՝ Մաս առաջին, Մաս երկրորդ...