The London is the capital of Great Britain

The London is the capital of  Great Britain...

այս նախադասությունով է շատերի համար սկսվում Բրիտանական մշակույթի

բացահայտումը։ Միացյալ Թագավորությունը մի երկիր է, որի մշակույթը և լեզուն

լայնորեն տարածվել են ամբողջ աշխարհում: Անգլերենը գրեթե դարձել է

միջազգային հաղորդակցման հիմնական լեզու։

Ես այն երջանիկների թվում եմ, ով Էրազմուս+ EVS ծրագրի շնորհիվ, որպես

կամավոր աշխատում է Լոնդոնի «NICOLA» հասարակական

կազմակերպությունում։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական

հանձնաժողովի (European Commission) կողմից:

Անգլիայում գտնվելու այս ժամանակամիջոցում ես սովորում և աշխատում եմ

մարքետինգի և վեբ դիզայնի բնագավառում։ Շուրջ 3 ամիս է արդեն Լոնդոնում եմ և

որոշեցի իմ հայրենակիցների՝ հատկապես նմանատիպ ծրագրերով հետաքրքրված

երիտասարդների հետ, կիսվել իմ տպավորություններով։

Նախ ներկայացնեմ թե ինչ է EVS-ը՝ Եվրոպական կամավորական

ծառայությունը։ Սա Erasmus+-ի մի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս

տարբեր երկրներում բնակվող երիտասարդներին կատարել իրենց կարիերայի

առաջին քայլերը, ձեռք բերել աշխատանքային փորձ՝ հետագայում աշխատանք

գտնելու համար: EVS-ով նախատեսված է, որ երիտասարդները կարող են 2-12

ամիս որևէ երկրի համապատասխան կազմակերպությունում կամավորական

աշխատանք կատարել, միաժամանակ ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և

սովորել նոր լեզու։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Erasmus+-ի

կողմից։

Մոտ մեկ տարի առաջ իմանալով այս ամենը, որոշեցի մասնակցել այս

ծրագրին, կազմեցի հետաքրքիր CV և ուղարկեցի Եվրոպական տարբեր

կազմակերպությունների։ Ինձ ընտրեցին և հարցազրույցից հետո սկսվեց

կազմակերպչական պրոցեսը: Երբ ստացա այնքան սպասելի Բրիտանական Վիզան,

անմիջապես ուղևորվեցի աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ

կայսրության մայրաքաղաք՝ Լոնդոն։

Լոնդոնից ստացած առաջին տպավորությունը․ երբ դուրս եկա աշխարհի

ամենամեծ օդանավակայանից՝ Հիթրոույից՝ միանգամից հասկացա թե ինչ է

նշանակում մառախլապատ Ալբիոն արտահայտությունը. անձրև․․․ որը մի շաբաթ չէր

դադարում։

Շուտով հասա իմ նոր բնակարանը, որը գտնվում է երեք հարկանի անգլիական

շենքում (անգլիայում այն համարվում է երկու հարկանի, մեր առաջին հարկը այստեղ

Ground flour է կոչվում, իսկ երկրորդը՝ առաջին) :

Սա միակ տարբերությունը չէր, դրան ավելացրած ձախակողմյան

երթևեկությունը, հեռավորության չափման նոր միավորները՝մղոն, յարդ և ալյն։

Աշխատանքային առաջին օրից սկսած ներգրավվեցի հետաքրքիր ու բազմազգ

թիմում։ Այստեղ այն տպավորություն է, թե ողջ Եվրոպան հավաքվել է մի

գրասենյակում՝ Իսպանիայից մինչև Ռուսաստան, Հայաստանից մինչև Դանիա։

Ինչ կարող եմ ասել անգլիացիների վարվեցողության մասին։ Նրանք

չափազանց քաղաքավարի են, երբեմն դա կարող է ձանձրացնել, բայց ինձ հաճելի է։

Նրանք չեն զլանում խոսակցության մեջ անընդհատ ասել «խնդրում եմ», «կներեք»

արտահայտությունները։ Իսկ գնումներ կատարելիս, հերթում, կարգապահությունն

ուղղակի ապշեցնող է, քո կամքից անկախ Անգլիայում կարգապահ ես դառնում:

Լոնդոնը մի հսկայական քաղաք է, այստեղ ապրում են մոտ 300 ազգերի

ներկայացուցիչներ ։ Եվ միայն անգլիական հանդուրժողական վարվեցողության

մոդելի շնորհիվ է, որ կոնֆլիկտներն այստեղ նվազագույնի են հասցված։

Այստեղ,ինչպես երևի աշխարհի ցանկացած երկրում, յուրաքանչյուր ազգի կամ երկրի

բնակիչ ունի անգլերենի իր տարբերակը, Լոնդոնն այդ բոլոր տարբերակների

համաձուլման վայրն է։ Ամենադժվարը այդքան բազմատեսակ անգլերենի մեջ

հաղորդակցվելն է։ Երբեմն զավեշտալի իրավիճակում ես հայտնվում՝ փորձելով

կռահել թե իրոք անգլերեն է խոսում դիմացինդ:

Այստեղ տարածված մի արտահայտություն կա՝ «»Լոնդոնից գնալ Անգլիա»:

Հսկայական տարբերություն կա Լոնդոնի և անգլիական այլ քաղաքների միջև։

Հայաստանի նման յուրաքանչյուր շրջան ունի իր բարբառը:

Անգլիայի և անգլերենի ուսումնասիրության փուլում դեռ առաջին քայլերն եմ

արել, մնացածը հաջորդիվ…առաջիկա 10 ամսվա ընթացքում կլինեն

նորերը,սպասեք նոր հոդվածների:

Սիրով՝ Գրեգ

Լոնդոնից

Комментариев нет:

Отправить комментарий