Մեր և 19-րդ դարի սկզբի ֆրանսիական քաղաքական անցքերի նմանությունների ու տարբերությունների մասին


Մերօրյա քաղաքականության ու քաղաքական գործիչների մասին պատկերացում կազմելու համար երկու գիրք է անհրաժեշտ կարդալ՝ համար 1 քաղաքական գործիչ Ժոզեֆ Ֆուշեյի և դիվանագիտության հայր Շարլ Մորիս Թալեյրանի կենսագրականները:
Իհարկե քաղաքագիտական ու կրթվածության մակարդակով մերօրյա գործիչները նրանց կողքին ոչինչ են, սակայն ստորության, անսկզբմունքայնության առումներով կարելի է ասել՝ չեն զիջում:
Հետաքրքրական է, որ ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ 4 անգամ տարբեր իշխանություններ հաստատվեց երկրում, մեկը մյուսին ոխերիմ թշնամի իշխանություններ, այնուամենայնիվ այդ բոլոր ժամանակներում էլ ՆԳ նախարար Ֆուշեն և ԱԳ նախարար Թալեյրանը պահպանեցին իրենց պաշտոնները:
Անգամ Եվրոպան գրաված Նապոլեոնը խոստովանել է, որ իր համար այդ երկուսից ավելի վախենալու մարդիկ գոյություն չունեն, չնայած, որ նրանք Ուզորպատորի նախարարներն էին: Եվ իսկապես Նապոլեոնին կայսր դառնալ թույլ տվող այս գործիչները, թույլ տվեցին նաև նրա կործանումը:
17-18-րդ դարի քաղաքական անցքերը Ստեֆան Ցվայգի օգնությամբ ուսումնասիրելուց հետո, երբ հայացք եմ գցում ներկա հայ քաղաքականությանը, ֆեյքերով հանրության մոտ ինչ-որ գաղափարներ տարածելուն ուղղակի ապշում եմ: Իրոք որ մեր իրականությունում գաղջ մթնոլորտ է: Սակայն այստեղ էլ կան ֆուշեններ ու թալեյրաններ ի դեմս գալուստսահակյանների ու մյուսների:

1 комментарий:

  1. Ձեր դարակազմիկ գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить