Հայկական նիհիլիզմ կամ ապագայի բոյկոտ


Նիհիլիզմ. Այս հասկացություններ էր բնութագրում Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայում ստեղծված սոցիալ քաղաքական իրավիճակը: Համատարած հոռետեսություն, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, բարոյազրկում, ոչ մի դրական իդեալի նկատմամբ վստահություն կամ իդեալի բացակայություն:
Եթե հետպատերազմյա Գերմանիայում նման հոգեբանական իրավիճակը կարելի է բացատրել պարտության հետևանքով ստացած ծանր հարվածներով ու այդպիսի վիճակը տրամաբանական հետևանք համարել պատերազում պարտված երկրի բնակչության համար, ապա նույնը չի կարելի ասել 21-րդ դարում իր գոյությունը քարշ տվող Հայաստանի Հանրապետության մասին:

Ավելին, եթե 1920-ականների Գերմանիան պարտված երկիր էր, ապա Հայաստանը հաղթել է ղարաբաղյան պատերազմում, բացի այդ վերջապես ձեռք է բերել անկախություն: Կարծես բոլոր նախադրյալները առկա են, որ բնակչության շրջանում չստեղծվեր նիհիլիզմին բնորոշ իրադրություն:
Սա կայն փաստն այն է, որ.
Հայաստանում բնակչությունը բարոյալքված է, կորցրել է հավատը ապագայի նկատմամբ:
Այս տեսակետին ընդիմացողներ կլինեն կարծում եմ, հատկապես կեղծ հայրենասերներն ու իշխանություններից մի երկու գրոշ ստացողները: Բայց սա չի փոխում իրավիճակը:
Հայ ժողովուրդը 90-ականներին, երբ պատերազմում էր, ապրում էր անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններում, երկրաշարժ էր տեսել անգամ այդ ժամանակ բարոյալքված չէր, ավելին, դա մի ժամանակ էր, երբ ազգովի համախմբված էր: Նա պայքարում էր հանուն գաղափարի:
Հաղթեց պատերազմում:
Հաղթեց այն քաջերի կյանքի գնով ովքեր չխնայեցին իրենց կյանքը, որպեսզի իրենց երեխաները ապրեն ազատ երկրում:
Սակայն չիրականացավ նրանց երազանքները, մինչ նրանք սրբազան պատերազմներ էին մղում, երկրի ներսում ձևավորվում էր ազգային օլիգարխիան: 
Եվ հիմա վիճակն հետևյալն է ամեն ինչ կենտրոնացած է 1%-ի ձեռքում: 
Հայաստանի ներկա պետական, քաղաքական, հոգեբանական, սոցիալական անորոշ, շատ կողմերով աղետալի կացության փաստը գրեթե կասկածներ չի հարուցում։ Հիասթափություն է պալատներում ու խրճիթներում, հուսահատություն է մարդկանց հոգիներում, ամենուր։
Հուսահատության անողորմ ճոճանակը տատանվում է բոլոր ոլորտներում՝ մշակույթից սպորտ, սպորտից՝ գիտություն եզրակետերով։ Հարցը, թե ինչպես եղավ, որ դարերով պետականություն չունեցող եւ այդ հույժ հիմնավորված պատճառաբանությամբ պետականության գաղափարն անգամ երազանք դարձրած ժողովուրդը պատմական կարճատեւ ժամանակամիջոցում հանկարծ ապրում է իր ամենածանր ու ամենախոր հիասթափությունը անկախություն ձեռք բերելուց հետո, մնում է անպատասխան։ Գուցե պատասխանը պետք է որոնել հենց պետության իդեալականացմա՞ն փաստի մեջ, անբուժելի ռոմանտիզմի երբևէ ապագա չկանխանշող ու անմիտ իդեալիզմո՞ւմ, որի նյութականացումը արդեն իրական հողի վրա ծնում է հենց այն խրտվիլակը, որ Հայաստանի Հանրապետություն ենք կոչում:
Ո՞րն է պատճառը:
Պատճառը հավատի բացակայությունն է:
Ասում են ամենավերջում մահանում է հույսը, հույսը բարոյական իշխանություն ունենալու հավատի նկատմամբ: Մինչդեռ հայ ժողովուրդը զրկված է այդ հույսից:
Արդի պայմաններում, երբ չկա իշխանությանն այլընտրանք ի՞նչպես կարելի է խոսել փոխելուց կամ նորը կառուցելուց, կամ էլ այդ անելու ցանկությունից:
Ընտրություններին մասնակցող թեկնածուներից ո՞ւմ ընտրես: Չկա այլընտրանք: Լավագույն այլընտրանքն այս պարագայում վատագույնն է` բոյկոտը, քո ապագային վերաբերող հարցի բոյկոտը քո կողմից, քո ապագայի անտերության մատնումը: Կամ որ ամենավտանգավորն է բացարձակ անտարբերությունը դրա նկատմամբ:
Համբերության բաժակը լցված ժողովուրդը, եթե նախկինում հեռանում էր, սոցիալական ծանր պայմանների պատճառով, ապա այժմ նա գաղթում է համատարած անարդարությունից: Իր երազած անկախ երկիրը թողնելով 1%-ին:
Եվ մեղադրելու էլ չի...
Երբ երկու տառ չիմացող օլիգարխները տզրուկի պես խմում են արյունդ, երբ քեզ պաշտպանված չես զգում, որովհետև մյուսը շատ փող ունի իսկ դու ոչ, մնում է փակես տանդ դուռն ու հեռանաս:
Թող հետո ասեն «Արի Տուն»...

Комментариев нет:

Отправить комментарий