Խորովածի համահայկական փառատոն Ախթալայում (Ֆոտոշարք)

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությամբ, այսօր` սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզում կազմակերպել էր Խորովածի համահայկական 4-րդ փառատոնը:
Փառատոնին մասնկացում էին 18 Ռեստորաններ և 30-ից ավելի խմբեր: Մասնակիցները իրենց տաղավարներում պատրաստում և վաճառում էին խորովածը: Իսկ մրցույթի ժյուրին համտեսելով ընտրեց խորոված պատրաստելու «չեմպիոնին»: Հաղթող ճանաչվեց Արվասար ռեստորանը:

Չնայած որ մասնակիցներ ու կազմակերպիչները անընդհատ նշում էին, որ փառատոնն աննախադեպ է և ամեն ինչ անելու են այն շարունակական դարձնելու համար, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Խորովածի համահայկական փառատոնը, իր նախորդ փառատոնների նման վճարովի էր: Եվ հիշեցնում էր ոչ թե փառատոն, այլ Խորովածի ցուցահանդես վաճառք: Մասնավորապես խորովածի մի շիշը վաճառվում էր 2000 դրամով, իսկ քյաբաբը` 6000:






















Комментариев нет:

Отправить комментарий