Սիրիահայերին Ղարաբաղում բնակեցնելու և Ադրբեջանական խուճապի մասին


Ադրբեջանում ստեղծված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումը, որը իբր ներկայանում է Ղարաբաղի «օրինական» վտարանդի կառավարություն, ինչպես Աբխազիայի և Օսեթիայի դեպքում նմանատիպ կաազմակերպություններ էին ստեղծվել Վրաստանում, աշխուժություն է ցուցաբերում վերջերս: Մասնավորապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, եթե նախկինում պետական մակարդակով էր մեկնաբանություններ անում հայաստանյան կամ արցախյան որևէ իրադարձությանը, ապա վերջին շրջանում այդ պատասխանատվությունը ստանձնել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումը և վերջինիս առաջնորդ Բայրամ Սաֆարովը: 

Ադրբեջանում խուճապ է սկսվել Հայաստան գաղթող սիրահայերի ԼՂՀ-ում բնակեցնելու լուրերից, որոնք և անհանգստության պատճառ են դարձել:
Aze.az ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Սաֆարովը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանական համայնքը երբեք չի համաձայնվի՝ Լեռնային Ղարաբաղում սիրաիացի հայերի տեղավորման հետ: 
Անկախ այն բանից, թե ով կվերաբնակվի Ադրբեջանի օկուպացված տարածքներում, նրանք չեն կարող երկար ժամանակ ապրել այնտեղ: Դա մեր հողն է և ոչ ոքու չենք թուլատրել վերաբնակվել մեր տարածքներում: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կազատի իր օկուպացված հողերը, այդ տարածքներում ապօրինի ապրող բնակչությունը կհանվի այնտեղից»:
Յուրաքանչյուր հայի մոտ ծիծաղ կառաջացնի այս մտացածին կազմակերպության ղեկավարի ԼՂՀ-ում սիրահայերին վերաբնակեցնելուն դեմ ասված հորջորջանքները: Երևի Ադրբեջանում դեռ շարունակում են ապրել սովետական ժամանակների այն հովերով, երբ ղարաբաղի հանրությունը, ենթարկվում էր Բաքվին, հիմա արդեն վաղուց փոխվել են ժամանակները...
Սիրահայերին Արցախում վերաբնակեցնելը կլինի հայապահպանման ու ԼՂՀ ազատագրված տարածքների պահպանմանն ուղղված ամենամեծ շրջադարձային քայլը և ամեն ինչ պետք է անել այս ծրագիրն իրականացնելու համար: Եթե Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը ու Ֆիզուլին դառնան բնակեցված, ապա այլևս այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող լինել: 
Իսրայելը Պաղեստինի և Գազայի գոտու սահմաններին նոր թողամասեր է կառուցում, որպեսզի ամրապնդի իր դիրքերը... Ինչո՞ւ չանենք նաև մենք...

Комментариев нет:

Отправить комментарий