Անբարոյական ֆրանսիական վարդեր


Նրա աչքերը շականակագույն էին, մազերը գանգուր ու սև և ամենևին էլ նման չէին բոլոր այն աղջիկներին ում նախկինում ճանաչել էի... Ինձ ծանոթ էր երևում,  հավանաբար հանդիպել էի նրան նախորդ կյանքում... չգիտեմ… Նման էր վենետիկյան դոժերի հարուստ ընտանիքներում ապրած աղջկա, պահվածքը արիստոկրատական չէր սակայն, ավելի շուտ խիստ ազատ… 21-րդ դարի ռիթմին համընթաց մի աղջիկ էր, ով Ֆրանսիայից էր տեղափոխվել Երևան… Ասում են ֆրանսուհիները Եվրոպայի ամենաանաբարոյական կանայք են, բայց չգիտես ինչի ես փորձում էի նրա վարքագծի մեջ արդարացումներ գտնել: Արդարացնում էի նրա կապը այս կամ այն երիտասարդի հետ, դիտելով դա զուտ ընկերական:

Եվ ահա վաղը հանդիպում, առաջին հանդիպում մի աղջկա հետ ում կարծես թե սիրահարված էի, կամ ինձ էր թվում, թե սիրահարված եմ, չէ այդ նա` ֆրանսուհին, չէր: Բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում, ես ֆրանսուհուն էի հավանում, նրան ում չէի ճանաչում, նրան ով ֆրանսահայ էր, անբարոյական և ում համար ես գոյություն չունեի էլ:
Երկար-բարակ մտորումներով տարված շրջում էի մութ սենյակում,  փորձելով բացատրություններ գտնել ինքս ինձ համար: Չգտնա: Որոշեցի ծխել, թվում էր թե, եթե ծխեի մի բան կփոխվեր, ա՜խր ես երբեք չէի ծխել: Որոշեցի իջնել խանութ և գնել մի տուփ սիգարետ և դրանով փորձել բացատրություն գտնել այս անդուր մտքերին:
-Բարև Ձեզ, ինձ սիգարետ տվե՛ք
-Որի՞ց
-Չգիտեմ, մի բան տվեք, որից հնարավոր լինի մեռնել…
-Վերցրեք սրանից, մեկ-մեկ ես էլ փորձում սրանից, չի սպանում բայց…
Վերցրեցի, չեմ հիշում վճարեցի էլ, թե ոչ ու վերադարձա տուն: Նստեցի սեղանի մոտ բացեցի տուփը, ու հանկարծ հիշեցի, որ սիգարետ ծխելու համար կրակայրիչ էլ էր հարկավոր, ինչևէ, այլևս խանութ գնացող չկար, ծխելու պլանս չհաջողվեց, քնեցի…
Առավոտյան արթնացա, կարծես ոչինչ էլ չէր եղել, գնացի հանդիպման… Սրճարանում նստած եմ, սպասում էի նրան, ու ինչպես միշտ փորձում էի իմ մեջ գծել մեր հարաբերությունների պլանը, որն անպայման ավարտելու էր բաժանումով: Հետո հանկարծ զայրացած ինքս ինձնից, սկսեցի ինձ մեղադրել նրա համար, թե ինչի եմ ամեն անգամ այդպես մտածում, ինչու եմ միշտ հենց սկզբից պլանավորում բաժանում:
Բայց նա իսկի չեկավ էլ: Չզանգեց էլ: Երևի պետք է ուրախանայի, որ ինձ մոռացել էր, սկզբից մտածում էի, որ կգա կխոսենք, կասեմ, որ ուրիշին եմ սիրահարվել ու ներողություն կխնդրեմ, որ իրեն շարունակ հետապնդել ու անհանգստացրել եմ ու այլևս այդպես չեմ անի... կցրեմ կգնա: Իսկ նա չեկավ: Հիմա այլ զգացմունքներ արթնացան` հավանաբար խոցված ինքնասիրության, ակամայից նա դարձավ այն միակը ում ուզեցել էի գտնել երբևէ: Րոպեներ անց, երբ բանականությունը սկսեց իշխել զգացմունքներին, սկսեցի հասկանալ այս մտածելակերպի տրամաբանությունը, ու ամեն ինչ գրողի ծոցն ուղղարկել փորձելու համար հեռացա…
***
-Բարև՜ Նենեթ (ֆրանսուհու անունը Նենեթ էր)…
-Բարև՜
-Ինչ յուրօրինակ անուն ունես, քեզ նման(Աղջիկ կպցնելու ստանդարտ մեթոդ, եթե Անի էլ լիներ անունը երևի այդպես ասեի)…
-Շնորհակալություն, դու նույնպես շատ յուրհատուկ ես…
Ասում են տղամարդիկ ավելի շատ են սիրում հաճոյախոսություններ լսել, և սիրում են այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են ու գովեստի խոսքեր ասում իրենց: Հիշում եմ մի անգամ, մի աղջիկ բացահայտում էր կանանց տղամարդկանց գայթակղելու եղանակներն ու ասեց, որ ցանկացած տղամարդ կդառնա աղջկա զոհը, եթե նա պարզապես ժպտա ու մի քանի հարց տա և թողնի, որ ինքնահավան տղամարդը սկսի իր ցանկություններից ու նպատակներից խոսել: Երևի ես հենց այդ թակարդն էի ընկել:
Ինձ համար նախկինում այդ անբարոյական թվացող աղջիկը դարձավ, միանգամայն կատարարելություն, իդեալի չափանիշ: 
Նա իսկապես անբարոյական չէր էլ (արդեն թակարդում հայտնվածի պես եմ մտածում), պարզապես բոլորը նրան նայում էին, որպես անբարոյականի: 
Իմացա, որ նրան նեղացրել էին: Վերջինս անընդհատ լացում էր… Ընկա մտորումների մեջ ինչպես կարող էի թույլ տալ, որ ինչ-որ մեկը համարձակություն ունենար, նրան վիրավորելու:
Անցան օրեր, մենք կարծես մտերմացանք, արդեն անգամ միասին գնում էինք թատերական ներկայացումների, նա դերասանուհի էր ցանկանում դառնալ, որոշեցինք, որ դիմենք թատրոնի դերասաններից մեկին ու նա փորձի օգնել Նենեթին, իր մեծ երազանքը իրականություն դարձնելու համար. երազում էր դերասանուհի դառնալ:
1 տարի անցավ, ու մենք արդեն խիստ մտերիմ մարդիկ էինք դարձել` մի տարի շարունակ ամեն օր ես նրան ուղղեկցել էի թատրոն և այնտեղից էլ տուն: Ու այսքան ժամանակ ոչ մի խոսք չէի ասել, չէի ասել, որ սիրում եմ նրան ու ահա վերջապես որոշել էի կատարել վճռական քայլը:
Կարծես թե ամեն ինչ այնպես էր, ինչպես ես էի ուզում, ես գտել էի նրան, ում հետ ցանկանում էի ապրել իմ ողջ մնացյալ կյանքը:
***
3-4 օր էր չէի տեսել նրան, դիտավորյալ փորձում էի չզանգել ու չգնալ նրա մոտ` ֆլիրտի տարբերակ համարելով իմ այդ քայլը: Ու ահա որոշեցի այդ մոռացումը միանգամից հաղթահարել ու խոստովանություն անել:
Այդ օրն աշխատանքի չգնացի, որոշեցի գնալ և գնել քաղաքի ամենամեծ ծաղկեփունջը ու նվիրել իմ սիրելիին: Ծաղկավաճառներից խորհուրդներ էի հարցնում, թե ինչպիսի ծաղկեփունջ ընտրեմ, ու չհամաձայնվելով ոչ մեկի առաջարկի հետ փորձում էի գտնել մի անհավանական ու կատարյալ թվացողը, ամենաօրիգինալն ու ինքնատիպը:
Վերջապես գտա, 77 կարմիր վարդ, գեղեցիկ ձևավորված… 1 ժամ էր մնացել և  նա ավարտելու էր իր պարապմունքը թատրոնում, իսկ ես ձանձրալից մի ժամ էի անցկացնում, որը ոչ մի կերպ չէր ուզում անցնի: Ժամն անցավ, ժամուկես… չգիտեի ինչ անել... սպասում... վերջապես որոշեցի թակել սենյակի դուռը, ձայն չկար, մտածեցի երևի ուրիշ սենյակում են պարապունք անելու գնացել ու հիմա ուր որ է կգան, կրկին չեկավ…
Կես ժամ անց եկավ թատրոնի դերասանուհիներից մեկը, մոտեցավ ինձ առանց որևէ խոսք ասելու տվեց ծալած անձեռոցիկի մի կտոր ու հեռացավ…
Կարդացի` ՙԵս ամուսնացա իմ թատրոնի ուսուցչի հետ, ների´ր ինձ…՚

2 комментария:

  1. Greg jan,,ch@nterceci,,ayl `vayeleci,,, A-Moralis ,,,kam` fransiakan voch jisht varderi chqnax buyr@,,,hrashq er...
    apressss,barekams!!!)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Մեռսի Լիլի ջան... շատ զգացված եմ նման կարծիք լսելու համար

      Удалить