Գիրքը, որը փոխեց իմ կյանքը

Ընթերցանությունն իմ նախասիրություններից է, սակայն  կարդում եմ առանց ընտրության: Տարբերություն չկա,թե ինչ գիրք եմ ընթերցում՝ արտասահմանյան, թե հայկական: Գերադասում եմ թեթև, արկածային,ռոմանտիկ՝ սիրո պատմություններով ընդմիջվող, հեշտ ընկալվող գրքեր:
Իբրև գաղտնիք նաևասեմ, որ դպրոցում հանձնարարված ծրագրային գրքերից մի քանիսը հազիվ եմ ավարտին հասցրել,եղել են դեպքեր (սու՛սսս), որ չեմ ավարտել:
Ու, դարձյալ առանց ընտրության, ձեռքս ընկավ Պերճ Զեյթունցյանի «Վերջին արևագալը»վեպը:Սկզբում կարդում էի ինձ նման՝ տեղ-տեղ ոգևորվելով, տեղ-տեղ՝ իմիջիայլոց: Քիչ-քիչ«ընկղմվեցի» գրքի մեջ ու արդեն ոչ թե կարդում,  այլ ապրում էի տասնիներորդ դարավերջի և քսաներորդդարի սկզբի իրադարձություններով:
...Ահա ես Կ. Պոլսում եմ, քայլում եմ փողոցներով, անցնում եմ Ղալաթիո կամրջով:Ահատպարանը, ուր հավաքվում էին «Արևելքի» աշխատակիցները, ես էլ նրանց հետ «բարի լույսի»փոխարեն ողջունում եմ Արշակ Չոպանյանի բանաստեղծության բառերով. «Ատե, բայց մի մոռնարզիս...»: Վիճում եմ նրանց հետ, հուզվում, խռովում, հաշտվում:
Ահա Զոհրապը՝ իր ողջ վեհությամբ, սեփական արժանապատվության գիտակցությամբ, պոլսահայերինեցուկն է, չքավորների՝ պաշտպանը: Մտքում ծիծաղում է թուրքերի անգրագիտության վրա,որ ամեն մի «պուճուր» գործի համար դիմում են իրեն՝ Կ.Պոլսի ամենահայտնի փաստաբանին:
(Սկբում ուզում էի փաստաբան դառնալ, որ Զոհրապի նման ես էլ չքավորներին պաշտպանկանգնեի, բայց հետո...)
Ահա Վարուժանը: Կինը՝ գեղեցկուհի Արաքսյան, համոզում է նրան, որ շատ չանհանգստանա,չէ՞ որ հիվանդ է, իսկ Վարուժանը վիրավորված է, որ թուրքական ոստիկանությունն  իրեն չի ընդգրկել հայ մտավորականների ցուցակում:Ինչպե՞ս, ինքը ո՞ր բարոյական իրավունքով պետք է ազատության մեջ մնա, երբ նահատակվումէ ողջ պոլսահայ մտավորականությունը, թե՞ ինքը մեծություն չէ, կամ էլ խղճացել են իրեն,պե՛տք չէ թուրքի խղճահարությունը: Արաքսյան արցունքն աչքերին, համոզում է նրան, որչեն վրիպելև նրա անունը կլինի այդ ցուցակներում:
Ահա Սիամանթոն, այդ «կարապանման էակը», ինչպես նրան անվանում է Զեյթունցյանը: Ամբողջկյանքը տառապանքների միջով է անցել, դրա համար էլ նրա ստեղծագործության յուրաքանչյուրտողը հղկված ադամանդ է:
Ահա Ռուբենը, սպիտակ նժույգին նստած, Պոլսի գեղեցկուհիների հայացքները նրան ենուղղված, իսկապես որ Սև-ակն, իսկ նրա հայացքն ու սիրտը իր սիրելի կնոջը՝ Յաննիին ենպատկանում:
Ահեղ իրադարձություններ են կատարվում Օսմանյան կայսրությունում: Զոհրապին ու Վարդգեսինտանում են: Վերջին գիշերն է: Ինչո՞ւ թողեցիք, որ ձեզ բզկտեն, ինչո՞ւ չհեռացաք, ինչո՞ւ...Եթե ապրեիք ո՞վ ձեզ կմեղադրեր: Թեև մեղադրողներ միշտ էլ կգտնվեն, երբ նույնիսկ նահատակվածեք:
Հաստատ որոշել եմ, պատմաբան եմ դառնալու: Հայ դատի ու պահանջատիրության, հայոցցեղասպանության մասին աշխատություն եմ գրելու: Վերնագիր էի որոշել՝ «Երիտթուրքերը պատմությանդատաստանի առաջ», բայց հետո կարդացի Ջոն Կիրակոսյանի նույնանուն աշխատությունը, ու...ոչինչ,ուրիշ վերնագիր կընտրեմ:Կրթությունս կշարունակեմ թուրքագիտության ֆակուլտետում, որլավ ճանաչեմ հակառակորդիս, որի հետ պիտիի՛ր զենքերով պայքարեմ:
Գիտե՛մ, իմ երկրին ավելի շատ ֆիզիկոսներ, քիմիկոսներ ու գյուտարարներ են պետք,անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, կառուցել հզոր ու պաշտպանված պետություն: Հուսովեմ իմ սերնդակիցների մեջ շատ են տաղանդավորները և ապագա գյուտարարները:
Իսկ ես պիտի գնամ Արևմտյան Հայաստան, շրջեմ Կարսի փողոցներով, աղոթեմ Սուրբ Խաչեկեղեցում, այցելեմ Ալաշկերտ, Կաղզվան ու Արդահան: Հաճախ եմ տատիկիս հարցնում իր մորմասին, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր առաջին  ամուսնու հետ կռվել է ռուս-թուրքական ճակատում:Մեծ տատը կյանքի վերջին տարիներին կորցրել էր հիշողությունը: Նա, որ վեց նորածին երեխաև երկու որդի էլ հասուն տարիքում էր կորցրել, կյանքի վերջում միայն իր Արիստակին էրհիշում, ով զոհվել էր չգիտեր թե որ կռվում: Ամեն մեկի հետ խոսելիս հարցնում էր. «Դուկհիշե՞ս տըսընչորս թվին, օր մենք Կաղզվան գնացինք, հետո սկսվավ մեծ փախեփախ, իմ Արիստակէնտեղ զոհվավ, կհիշե՞ս լաո…»:
Այլ է հիմա աշխարհն ու իմ հայրենիքը, այլ՝ իմ պատկերացմամբ: Առջևում ընդունելությանքննություններն են: Անհամբեր եմ...
Հեղինակ` Լուսինե  Ներսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий