Կյանքի ծագում. Էվոլյուցիա

Որոշ քրիստոնյա ֆունդամենտալիստներ հավատում են, որ երկրագունդը և նրա վրա գոյություն ունեցող ամեն բան ստեղծվել է մի քանի հազար տարի առաջ 24 ժամ տևողություն ունեցող 6 օրերի ընթացքում:
   Մի խումբ ժամանակակից ռուս փիլիսոփաներ փորձում են էվոլյուցիոն տեսությունը հարմարեցնել Աստվածաշնչի Գիրք Ծննդոցի հետ. մասնավորապես նրանք առաջարկում են աստվածաշնչյան արարչագործության 6 օրը հասկանալ էվոլյուցիոն 6 փուլ, որը չի սահմանափակվում 24 ժամ տևողությամբ, այլ կարող է հազարավոր տարիներ տևել:

   Աթեիստների կարծիքով աստված չկա: Աստվածաշունչն իրենից ներկայացնում է առասպելների մի գիրք, իսկ կյանքի բոլոր տեսակներն էլ առաջացել են պատահականորեն: Նրանք հիմք  ընդունում են էվոլյուցիոն տեսությունը:
    Մարդկանց տարբեր խմբերի կողմից տարբեր կերպ է ընկալվում կապկանման նախնիներց առաջանալու գաղափարը: Իհարկե, ավելի հաճելի է ունենալ  աստվածային ծագում և դրանով իսկ սերված լինել աստվածայինից ու այդ գերբնական ուժի մաս կազմել, քան համարվել ոջիլներով սնվող մի կենդանու նմանի հետնորդ: Այնուամենայնիվ կյանքի առաջացման պրոբլեմը եղել և շարունակում է մնալ փիլիսոփայության հավերժական հարցերից մեկը: Մարդկության պատմության մեջ տարբեր ժամանակներում իշխել են տարբեր տեսակետներ ու մոտեցումներ այս հարցի լուծման վերաբերյալ:
«Էվոլյուցիան այնքանով է փաստ, որքանով արևի ջերմությունը»,- այս տեսակետին է էվոլյուցիոն տեսության հայտնի գիտնականներից մեկը` Ռիչարդ Դոքինսը:[1]
    Փորձերն ու ուղղակի դիտումները ապացուցում են արևի` ջերմության աղբյուր լինելու հանգամանքը: Հարց է ծագում, արդյո՞ք ուսումնասիրությունները ապացուցում են էվոլյուցիոն տեսության ճշմարտացիությունը: Այս հարցին ուղղակի պատասխանելուց առաջ կարևոր է փորձել պարզել բոլոր իրողությունները: Շատ գիտնականների կողմից ներկայացվող տեսակետ է այն, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների որոշ տեսակներ կարող են փոփոխությունների ենթարկվել: Օրինակ` մարդիկ ընտրողաբար շներին այնպես են զուգավորում, որ դրանց սերունդները իրենց նախնիներից կարճ ոտքեր ունենան (սելեկցիոներների կողմից շների վրա կատարված փոփոխությունները որոշ գեների խանգարման արդյունք են: Օրինակ` տաքսա տեսակի շների փոքր չափը կռճիկի նորմալ չզարգանալն է, ինչն էլ պատճառ է գաճաճության): Որոշ գիտնականներ այս փոփոխություններն անվանում են միկրոէվոլյուցիա: Իսկ փոքր փոփոխությունների կուտակումը միլիոնավոր տարիների ընթացքում հանգեցրել է մեծ փոփոխությունների, սա էլ կոչվում է մակրոէվոլյուցիա:[2]
    Չարլզ Դարվինի կարծիքով փոքր փոփոխությունները ցույց են տալիս, որ եղել են մեծ փոփոխություններ, թեև դա ոչ ոք չի տեսել:[3] Նա ասում էր. «Ժամանակի ընթացքում այս նախնական, կամ այսպես կոչված կյանքի պարզ ձևերը չափազանց աննշան փոփոխությունների շնորհիվ  աստիճանաբար փոխակերպվել են կյանքի միլիոնավոր բարդ ձևերի»:[4]
    Այս պնդումը շատերի համար տրամաբանական է թվում: Նրանց կարծիքով, եթե տեսակի ներսում փոփոխություն կարող է տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում Էվոլյուցիան կարող է մեծ փոփոխություններ առաջ բերել:
    Իրականում էվոլյուցիոն տեսությունը հիմնված է 3 վարկածների վրա: Մարդկության պատմությունը ցույց տվեց, որ բացարձակ համարվող ու երկար ժամանակ ընդունելի համարվող տեսությունները կարող են և սխալ դուրս գալ: Քննարկենք էվոլյուցիոն տեսության ճշմարտացիության հարցը ըստ էվոլյուցիոն տեսության հիմնական վարկածների ու նրանց հերքումների: Էվոլյուցիոն տեսության հիմնական վարկածները երեքն են:
1.    Մուտացիաները անհրաժեշտ հիմք են նոր տեսակների առաջացման համար:
Իրականում մակրոէվոլյուցիոն տեսությունը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի ու կենդանիների գեների աննշան փոփոխությունները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բոլորովին նոր ընտանիքներ:[5]
Փաստեր
Գենետիկական կոդը, որը գտնվում է յուրաքանչյուր բջջի կորիզում, պարունակում է բազմաթիվ տեղեկություններ բույսի կամ կենդանու կառուցվածքի մասին: Հետազոտողները փաստում են, որ որոշ փոփոխությունների հետևանքով կարող են փոփոխություններ լինել բույսերի ու կենդանիների սերունդների մեջ: Հարց է ծագում, արդյո՞ք դրանք կարող են առաջ բերել բոլորովին նոր տեսակներ:
ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիական երկրների գիտնականները 20-րդ դարից ձեռնամուխ եղան հսկայական ֆինանսական ներդրումներ պահանջող հետազոտական ծրագրերի ստեղծման` կիրառելով մեթոդներ, որոնք խոստանում էին արագացնել  բույսերի ու կենդանիների էվոլյուցիան: 40 տարվա լարված աշխատանքն ապարդյուն անցավ: Կենսաբանական գիտությունների պրոֆեսոր ու գիտափորձերի մասնակից Պիտեր Զիգմուշը փաստել է, որ փորձերը ձախողվեցին: Գիտնական Լյունիգը ասում է. «1980-ական թվականներին գիտնականների հույսերը հօդս ցնդեցին: Որպես հետազոտության առանձին ճյուղ մուտացիա կատարելը Արևմտյան երկրներում դադարեցվեց: Իսկ մուտացված կեդնանիները մահացան»:
Մուտացիաների բազմաթիվ փորձեր ցույց տվեցին, որ նոր մուտանտներ ստանալու տեսական հնարավորությունը գնալով նվազում է: Բոլոր փորձերը ցույց տվեցին, որ չստացվեց նոր տեսակներ ստեղծել: Սա նոր տեսակներ ստեղծելու  անհնարինության ապացույցներից մեկն է:
70 տարիների ընթացքում փորձերից ու փաստերը քննելուց հետո Լյունիգը եզրակացնում է. «Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները լիովին վերափոխել նոր տեսակների»:
Մի տեսակի մուտացիաների փոփոխությունը և բոլորովին նոր տեսակ դառնալու հնարավորության հարցադրումը ստացավ բացասական պատասխան: Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող բույսերի ու կենդանիների սկզբնական տեսակները վերածել բոլորովին նոր տեսակների, հետևաբար և մակրոէվոլյուցիա տեղի ունենալ չի կարող:
2.    Բնական ընտրությունը նոր տեսակներ է առաջացրել:
Ըստ Դարվինի` բնական ընտրությամբ գոյատևում են միայն միջավայրի պայմաններին հարմարվող օրգանիզմները: Ըստ Էվոլյուցիստների, երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվում միջավայրի պայմաններին: Ուստի նրանց մեկուսացված խմբերը վերածվել են բոլորովին նոր տեսակների:
Փաստեր
Նշեմ այն փաստերը, որոնց վրա հիմնվում են էվոլյուցիստները: 1999թ.-ին ԱՄՆ ԳԱԱ(Գիտությունների ազգային ակադեմիա)-ի հրատարակած գրքույկներից մեկում այդ պնդման հիմք է համարվում «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրությունը, որը Դարվինը կատարել է Գալապագոս կղզիներում»:[6] 1970-ականներին Պիտեր և Ռազմարի Գրանտների ուսումնասիրությունը հայտնաբերեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսները, որոնք ավելի մեծ կտուց են ունեցել ավելի հեշտ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները: Սերինոսների 13 տեսակները որոշելու հիմնական կերպերից մեկը կտուցի ձևն է: «Գիտնականները եզրակացրեցին, որ եթե 10 տարին մեկ կրկնվի նման երաշտ, ապա 200 տարի հետո նոր տեսակ կառաջանա»: Սակայն ԳԱԱ-ի գրքույկում թուjլ տրվեց կարծիքին հակասող դեպքերի անտեսման տրամաբանական սխալը, չնշվեց այն փաստը, որ երաշտի հաջորդ տարիների ընթացքում փոքր կտուցավորների թիվը գերազանցեց մեծ կտուցավորների թվին: Հետազոտողները պարզեցին, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են մեծ, իսկ մյուս տարի փոքր կտուց ունեցող սերինոսները: Սերինոսների տարբեր տեսակներ զուգավորվում են, առաջ բերելով այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ են հարմարվում միջավայրին, քան իրենց ծնողները: Ուստի եզրակացրեցին, որ եթե խաչասերումը շարունակվում է, սերինոսների երկու տեսակները պետք է վերածվեն մեկի:[7]
Բնական ընտրության նոր տեսակներ առաջացնելու զորությունը կասկածի տակ դրեց Էվոլյուցիոնիստ-կենսաբան Ջորջ Քրիստոֆեր Վիլյամսը:[8] Էվոլյուցիոնիստ Յեֆրին Շվարցի կարծիքով բնական ընտրությունը օգնում է տեսակներին` հարմարվելու փոփոխվող պայմաններին, սակայն որևէ նոր բան չի ստեղծում:[9]
Իրականում Սերնոսները «նոր բան» չեն դառնում: նրանք մնում են սերինոսներ: Այս թռչունների մասին տեղեկությունները բացահայտում են, որ նույնիսկ հեղինակավոր գիտական ակադեմիաները փաստերը ներկայացնում են կանխակալ ձևով:
  1. Բրածոներն ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները:
ԱՄՆ ԳԱԱ-ի վերը նշված գրքույկում նշվում է. «Այնքան շատ բրածո անցողիկ ձևեր են հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, սողունների, կաթնասունների ու պրիմատների սերունդների մեջ, որ հաճախ դժվար է որոշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել անցում  մի տեսակից մյուսը»:[10]
Փաստեր
Էվոլյուցիոնիստ Նիզլ Էյդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոփոխությունները չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում շատ տեսակներ կրել են էվոլյուցիոն քիչ փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոխվել:[11]
    Բոլոր արարածների` մեկ նախնուց առաջացած լինելու տեսակետի հիմնավորման համար հիմք ընդունելով այս տեսակետները, դրան կարելի է նաև հետևյալ մեկնաբանությունը տալ. «հավատ» է անհրաժեշտ էվոլյուցիայի ճշմարիտ լինելուն հավատալու համար: Էվոլյուցիոն տեսությունը կյանքի ծագման մեկնաբանության հարցում այնքան թերի է ու ոչ համոզիչ, որ չկարողացավ օբյեկտիվ պատասխան տալ կյանքի ծագման հարցին:
    Մյուս կողմից Քրիստոնեությունը ևս հստակ չի կարողանում հիմավորել Աստծո գոյությունը և կյանքի ծագման իր առաջադրած մոդելի ճիշտ լինելը:
Փիլիսոփայության հավերժական այս հարցը շարունակում է օդում կախված և լուծում չստացած մնալ: Այսքան կատարյալ աշխարհ, որտեղ ապրում ենք, որի ամեն մի մասնիկը մանրակրկիտորեն «մտածված» է, երկիրը ամբողջ տիզերքում միակ մոլորակն է (մեզ հայտնի), որը գտնվում է արևից կյանքի համար ամենանպաստավոր հեռավորության վրա, իսկ կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են մի կատարյալ մեխանիզմ, որի նմանին մարդիկ սկզբունքորեն անկարող են ստեղծել: Այս պայմաններում մեզ մնում է հավատալ ինչ-որ գերբնական ուժի, որ ստեղծել է այս կատարելությունը:

"Նոր աշխարհ, նոր փիլիսոփայություն" ուսանողական գիտաժողով

Գրիգոր Թամազյան

Երևանի պետական համալսարան, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող, 2-րդ կուրս
Ղեկավար` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Սոխակյան



[1] Richard Dewkins, Darwin & Evolution-The Illusion of Design, Natural History, 2005,  հղում` http://naturalhistorymag.com/features/101500/the-illusion-of-design?page=2 , 28,11,2011
[2] Charles Darwin, The Origin of  Species, հղում` http://www.literature.org/authors/darwin-charles/the-origin-of-species/chapter-04.html 28,11,2011
[3] Charles Darwin, The Origin of  Species, հղում` http://www.manybooks.net/titles/darwinchetext98otoos11.html, 28,11,2011
[4] Charles Darwin, The Origin of  Species, Introduction, էջ 9, հղում`http://www.manybooks.net/titles/darwinchetext98otoos11.html,28,11,2011
[5] Nobel Lectures, Physiology or Medicine 1942-1962, հղում`http://books.google.ru/books?id=Xh0239nCqIYC&printsec=frontcover&hl=ru#v=onepage&q&f=false, 28,11,2011
[6] Science and Creationism, Evidence Supporting Biological Evolution, Էջ 17-19, հղում`http://books.google.ru/books?id=cV8h1NqNwksC&pg=PA17&dq=Evidence+Supporting+Biological+Evolution&hl=ru&ei=UQfZTpezO8Og4gTZ_t3MDQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=2&sqi=2&ved=0CDQQ6AEwAQ#v=onepage&q=Evidence%20Supporting%20Biological%20Evolution&f=false, 28.11.2011
[7] H. Lisle Gibbs and Peter R. Grant, Oscillating Selection on Darwin’s Finches հղում`http://www.nature.com/nature/journal/v327/n6122/pdf/327511a0.pdf

[8] George C. Williams, Adaption and Natural Selection, 1966, էջ 54
[9]Jeffrey H. Schwartz, Sudden Origins-Fossils, Genes, amd the Emergence of Species, 1993, Էջ 371-320
[10] Science and Creationism, Evidence Supporting Biological Evolution, 1993, էջ 14, հղում`http://www.nap.edu/catalog.php?record_id=11876, 28.11.2011
[11] Niles Eldredge, The Triumph of Evolution and the Failure of Creationism, 2000, էջ 49, 85

2 комментария:

  1. Ekeq Dzez mi porqik nkatoghutyun anem. Astvacashnchum bacardzakapes voch mi tegh nshvac che,te inchqan en tevum Ashxarhi ararman vec orer@. Guce irakanum ayd amen or@ mi miliard tari e`evolyution shrjan? Duq ayd pastn ararkel cheq karogh...
    H.g. nereceq latinatari hamar

    ОтветитьУдалить
  2. hargeli Neo havanabar yentatextn ayl kerp eq haskacel, yes henc dzer nshac orinaky berel em... Da rus zhamanakakic pilisopanern en arajarkel arajin angam.. Isk Dzer nshac harcin yuraqanchyury karox e unenal sepakan gnahatakan qani vor inchpes asaciq Astvacashnchum hstak vochinch chi asvum. Hetevabar chka obyektiv patasxan, isk yes yndhameny harci mi qani varkac em arajarkel, ayd tvum nayev Dzer nshacy...
    Shnorhakalutyun meknabanutyan hamar

    ОтветитьУдалить