Լիդեր. Ինչպե՞ս դառնալ

Առաջնորդլինել ցանկանում են բոլորը, դառնում են քչերը, իսկ դառնալն այնքան էլ հեշտ չէ, դրահամար անհրաժեշտ է սառը դատել, անգամ հրաժարվել որոշ արժեքներից: Անհրաժեշտության դեպքումանգամ պետք է նպատակին հասնելու համար անցնել հակառակորդների դիակների վրայով: Դրահամար բացի կամքի ուժից անհրաժեշտ է նաև որոշակի հատկանիշներ ու կարողություններ: Անհրաժեշտէ կարողանալ մշակել նպատակներն ու իշխանությանն հասնելու որոշակի ռազմավարություն:


Մատնանշվումեն բազմաթիվ հատկանիշներ, որոնցով պետք է  օժտվածլինի իսկական առաջնորդը: Իսկ նրանք ովքեր զուրկ են այդ հատկանիշներից, կամքի ուժի,աշխատասիրությամբ հասնում են դրան: Օրինակ հույն հայտնի հռետոր Դեմոսթենեսը առանձնապեսաջքի չեր ընկնում իր հռետորական կարողություններով: Նա մանկուց արատ ուներ խոսելիսուսը բարձրացնում էր: Որպեսզի իրեն վարժեցնի նա առաստաղից սուր էր կախում, այնպես որ,եթե ուսը բարձրացներ սուրը կտրեր այն, այդպես նա հաղթահարեց իր այդ թերությունը: Հասարակությանառաջ ելույթ ունեցողը պետք կարողանա ստիպել հանրությանը լսել ու ենթարկվել իրեն: Դեմոսթենեսիխոսքի ժամանակ աղմուկը շատ էր, բայց իսկական հռետորը չպետք է տանուլ տար, նա պետք էանհրաժեշտության դեպքում ձայնը բարձրացներ ու ստիպեր լռել ամբոխին: Նա այդպես անելուհամար նախապես իր ճառը արտասանում էր ծովի ափին, ալիքների բախումների բարձր ձայներիուղեկցությամբ:
Բարձունքներիհասնելու համար իհարկե անհրաժեշտ է նպատակամիտված գործունեություն ու տևական աշխատանք:Շատերը կառարկեն ասելով, որ մարդու էությունը անհնար է փոխել, երբեմն էլ կարող է տեղի-անտեղիհիշեն կարմիր կովի պատմությունը: Այնուամենայնիվ իսկական առաջնորդը հավատում է, որինքը կարող է դառնալ հազարների ղեկավարը ու հազարներին կարող է ստիպել քայլել իր հետևից,հանուն սեփական գաղափարների իրականացման շահագործել մյուսներին: Կարևոր է նաև չվախենալը,հետագայում կհամոզվեք, որ միայն համարձակներն են հաջողությունների հասնում, ինչպեսասում են ռիսկը գործի կեսն է:
Առաջնորդիհաջոողության գլխավոր նախապայմանն է գիտելիքը ու ինքնաճանաչումը: Ինչպես ֆրանսիայում19-րդ դարի մեկը մյուսին հաջորդող հեղափոխությունների օրերին ամբողջ ինֆորմացիայինտիրապետող Ֆուշեն էր գտնվում բարձունքում, այնպես էլ կդարնաք Դուք, եթե այդպես գործեք:Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ գիրք կարդալ ու կարդալ այն մարդկանց մասին,ովքեր Ձեր կարծիքով քիչ, թե շատ հաջողությունների են հասել: Վերլուծեք, թե ինչպես եննրանք հաղթահարում իրենց առջև առաջացած դժվարությունները և որքան արագ են անկանխատեսելիդեպքերին ճշմարիտ լուծում գտնում:
Առաջնորդիհամար կարևոր է ծանոթների մեծ շրջապատը: Այնքան էլ արևոր չէ, դու պրոֆեսոր ես, թե ոչ,առաջ են մղում քեզ դու և քո ծանոթները: Աշխատիր լավ հարաբերություններ պահպանել բոլորիհետ: Եթե կարող ես օգնիր մարդկանց, դրանով դու նրանց պարտք ես տալիս հետագայում պարտքդստանալու ակնակալիքով: Ծանոթության ընթացքում առավել կարևորիր նրա հնարավորությունները,հետագայում նրան հանուն քո նպատակների “օգտագործելու” համար(Կարծում եմ սա մեղմ ասածբարոյական չէ, սակայն եթե ցանակնում եք դառնալ լիդեր, պետք է հրաժարվեք բարոյական լինելումտքից, գլխավոր նախապայմանն է` ինչ գնով էլ լինի հասնել սեփական նպատակների իրականացմանը):
Իրականառաջնորդը պետք կարողանա ոչ միայն լավ արտահայտել սեփական մտքերը, այլև հարկադրի լսարանինկիսել սեփական կարծիքը:
Առջնորդըպետք կարողանա շփվել բոլորի հետ այնպես, որ նրանք համարեն նրան իրենց ընկերը, միաժամանակպետք է կարողանա ղեկավարել նրանց ու “ստիպի” ենթարկվել իրեն: Նախապես անհրաժեշտ է շփվելհավասարը հավասարի սկզբմունքով և ակտիվություն ցուցաբերել առաջացած խնդիրների լուծմանմեջ, դրանով իր կոլեգաների մոտ վստահություն կստեղծի:
Կա միհատկանիշ, առանց որի առաջնորդը առաջնորդ համարվել չի կարող: Նա պետք է լինի ինքնավստահու հավասարակշռված, վստահ սեփական որոշումներում: Ինքնավստահության զգացումը զարգացնելուհամար անհրաժեշտ է, որ մշտապես նշեք այն ինչի հասել եք կյանքում ու եթե բարդ խնդրիառաջ եք, կանգնել պետք է չվախենալ ու հետ կանգնել, այլ պետք է ելք որոնել: Ձեր ինքնավստահությունըպետք է արտահայտվի Ձեր քայլվածքով, վարքով, հայացքով: Խոսելիս մի օգտագործեք “կարծումեմ” արտահայտությունը, ավելի լավ է ասեք “վստահ եմ”, սա հենց ինքնավստահության մասինկվկայի:
Իսկ արդյունքներիհասնելու համար անհրաժեշտ է տոկունություն ու համբերություն: Մի ընկճվեք դժվարություններից,այլ մտածեք, որ դրանք Ձեզ ավելի են կատարելագործում ու Դուք գնալով դառնում եք ավելիհզոր առաջնորդ: Ու հիշեք, աղջիկները սիրում են հաջողակներին: Հասի՛ր հաջողության ուցանկացած աղջիկ քոնը կլինի:


Կարդացեք նաև`
Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա(Դեյլ Կարնեգի)







3 комментария:

  1. Իսկական առաջնորդը հակառակորդի դիակների վրայով չի անցնում, կարծում եմ...դա ավելի շուտ բռնակալի վարվելակերպ է: Բացի այդ կարելի է լինել հաջողակ տղամարդ և բնավ չլինել առաջնորդ...իսկ աղջիկները սիրեն ու սիրեն...
    Առհասարակ առաջնորդության մասին տեսականորեն խոսելը դյուրին է, գործնականորեն դա բարդ աշխատանք է ;)

    ОтветитьУдалить
  2. Hargeli Msheci pordzeq ymbrnumov motenal, che vor yes arajnord chem... kak minimum blogger, sxalnery nereli en im paragayum :D

    ОтветитьУдалить