Փիլիսոփայության օր. Նոյեմբերի 17

"Երբ լսողը չի հասկանում խոսացողին, և երբ խոսացողը չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ապա դա փիլիսոփայություն է": :-D
Իհարկե սա փիլիսոփայության սահմանում չէր, սա միայն ցույց է տալիս փիլիսոփայության էլիտար լինելը. "փիլիսոփայությունը թան չի, ամեն մարդու բան չի": :-D

Փիլիսոփայությունը հաճախ համարվում է կյանքից կտրված, ոչ կիրառական, ինչ-որ մի վերացական գիտություն, իրականության հետ կապ չունեցող երևույթ: Այս տեսակետին հիմնականում նրանք, ովքեր չեն փորձել հասկանալ փիլիսոփայությանը և առանց գողափար կազմել փորձելու միանգամից մերժել են այն:
Անկախ նրանից, թե մարդը ինչքանով է հեռու փիլիսոփայությունից, ամեն դեպքում, նա պետք է ունենա բացատրող մի տեսություն կամ դոկտրինա այն մասին, թե ինչու է ինքն ապրում այս և ոչ այլ կերպ: Փիլիսոփայությունը ոչ թե իմացություն է, այլ սեր է դեպի իմացությունը:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ բանվորները, հրշեջները, ոստիկանները, ուսուցիչները երկար ժամանակ էր ինչ ունեն իրենց մասնագիտական տոնը, իսկ փիլիոփաները` ոչ: Եվ որպեսզի ՅՈւՆԵՍԿՕ-ն չարժանանա փիլիսոփաների թշնամանքին, սկսած 2002 թվականից ամեն տարվա նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթին նշվում է, որպես փիլիսփայության համաշխարհային օր:
Օրը նշելու նպատակն է գլոբալ մակարդակով վերաբերմունքի ցուցաբերում համաշխարհային փիլիսոփայության պատմության գաղափարներին ու տեսություններին: Ինչպես նաև հասարակության լայն զանգվածներին փորձել հասանելի դարձնել փիլիսոփայական հարոստ ժառանգությունը, ներմուծել նոր գաղափարներ ամենօրյա մտածողության մեջ, խթանել քաղաքացիական հասարակության մարտահրավերներին նվիրված հանրային քննարկումները:
ՅՈւՆԵՍԿՕ-յի նախաձեռնությամբ տոնի շրջանականերում իրականացվում են փիլիսոփայական հետազոտություններ, գիտաժողովներ, քննարկումներ: Քննարկումների թեմաները շատ բազմազան են` փիլիսոփայության դերն արդի քաղաքակրթական պրոցեսների մեջ, կին-փիլիսոփաների տեղն ու դերը փիլիսոփայության զարգացման գործում, փիլիսոփայական պրակտիկան երեխաների հետ և այլն:
ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, որպես փիլիսոփայության "պաշտոնական ներկայացուցիչ" ՀՀ-ում, անմասն չի մնում համաշխարհային փիլիսոփայական իրադարձություններից և ևս նշում է այս տոնը: Ֆակուլտետի ուսանողությունը, ՈւԳԸ-ն, ՈւԽ-ն ամեն տարի կազմակերպում են միջոցառումներ ու քննարկումներ, այս տարին ևս բացառություն չէ. փիլիսոփայության համաշխարհային օրը, որն համընկնում է նոյեմբերի 17-ի հետ, ևս հետաքրքիր կանցնի: Փիլիսոփայությամբ հետքրքրվող բոլոր անհատներն հրավիրում եմ մասնակցելու այս տոնին:
Շնորհավորում եմ բոլոր փիլիսոփաներին ու ապագա փիլիսոփաներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հ.Գ.
Թող ինձ ների փիլիսոփայությունը, հատկապես նոր շրջանի փիլիսոփայությունն ու այս առարկայի դասախոս պարոն Միրզոյանը, որ դասով զբաղվելու փոխարեն այս նյութն էի պատրաստում: :-D

Комментариев нет:

Отправить комментарий