Ցնորք


Բնավ պարտավորված չէի զգում որևէ բան գրել, մեկ բառ անգամ: Եվ պատասխանում էի այնպես, ինչպես ուզում էի... այլևս գրելիք չկար: Ի՞նչ գրեի, ինչպե՞ս:

Մի քիչ սենյակում հետուառաջ անելուց հետո ակամա հայտնվում էի մտորումների, տարօրինակ մղձավանջների ստրկության մեջ: Զգում եմ, որ վերացել եմ իրականությունից... ու էլի սկսում է անվերջանալի մտքերի ու հույզերի խելագար վազքը: Մի պահ ուշքի ես գալիս` մտածում գործի մասին, հետո էլի մոռացում, հեռացում ռեալությունից...
Մի՞թե ամեն աշուն նրա պարգևած անդրջրհեղեղյան երջանկության ցնորքի վկան եմ եղել:
Ու կրկին հասավ այն պահը, զգում եմ ծանոթ լարվածությունը. ինչ-որ բան լրիվ չի ասվել... ինչ-որ բան դեռ մնացել է:
Խայթող հայացք: Անմտություն: Ի՞նչ էր սա: Աշխարհը ցրիվ էր գալիս: Էլի պատրանքներ: Անէությունից բացված չեղքից մտնում էր ինչ-որ մի ստվեր, նա մոտենում էր, ճանկում կոկորդս ու նվաղ ձայնով շշնջում. "Բաց չեմ թողնի մինչև..." ձայնը մարում էր, իսկ նա` հեռանում:
Ասենական անծայրածիր դաշտերում, ապշած մռայլ երկնքում, ամպերի արագընթաց սահմռկեցուցիչ շարժն է: Վախենում ես: Ուղեղիդ մեջ շարունակ պատկերներ են` դիվահար վիշապներ, մոռացված աստվածներ, մեռելային լռություն: Իսկ նա, ու՞ր է, չկա: Նա կկարողանար բացատրել երջանկությունը: Արդյո՞ք ունեի իրավունք հանդիպելու այդ գերբնական էակին:
Նա հայտնվեց մայրամուտին:
Լուսաբացին արդեն կախաղանին էի:

1 комментарий: