Գնալով մարդիկ դառնում են անգրագետ

Եվրոպացի և ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրություններում հանգել են այն եզրակացությանը, որ աշխարհի բնակչության գիտելիքների ծավալը տարեցտարի փոքրանում է: Վիճակագրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացի երիտասարդների մի զգալի զանգված դժվարությամբ է կիրառում ձեռագիր տառերը և նախապատվությունը տալիս համակարգչային տառերին:
Իսկ կանադական որոշ քաղաքներում դպրոցական ծրագրից հանվել է ձեռագիր ուսուցումը: Սա մի շարք վնասակար հետևանքներ կարող է ունենալ:

Գրելու ունակությունը կապված է գլխուղեղի խոսքի կենտրոնի հետ և չգրելու դեպքում հնարավոր` է բարդություններ  առաջանան, նաև  համակարգչի առջև երկար նստելը վտանգավոր է առողջության համար:
Վերջին ժամանակներում կատարված սոցիալական հարցումերը վկայում են այն մասին, որ ժամանակակից ամերիկացի երիտասարդությունը պատկերացում չունի վերածննդի դարաշրջանի ու այդ դարաշրջանի մշակութային ստեղծագործությունների վերաբերյալ: Սա պայմանավորված է աշխատանքի խիստ բաժանվածությունից, որը առավել դրսևորված է ԱՄՆ-ում: Մարդիկ տիրապետում են միայն իրենց մասնագիտությանը, դրանից բացի ոչինչ նրանց չի հետաքրքրում:

Եվրոպացի դեռահասների մոտ նկատվում է այդպիսի դեգրադացիա. ամեն հինգերորդ դեռահասի համար գիրք ընթերցելը դժվարություն է, քան համակարգչային խաղերից ու սոցիալական ցանցերից օգտվելը: Ռուսաստանում սոցհարցման տվյալներով պարզվել է, որ ռուսաստանյան բնակչության մի մասը համոզված է, որ արեգակն է երկրի շուրջ պտտվում և ոչ հակառակը:

Ժամանակակից մարդը պետք է իմանա ավելին, քան 50 տարի առաջ ապրածը. նա պետք է իմանա համակարգիչ, լեզուներ ու ամենակարևորը ընդհանուր զարգացվածության բարձր մակարդակ, մինչդեռ հայ երիտասարդությունը պարզապես պրիստիժի համար է սովորում համալսարաններում:
Այստեղից կարծում եմ շատ հետևություններ ունենք անելու: Քանի սովորելու հնարավորություն ունենք պետք է սովորել, հետո նման հնարավորություն չի ընձեռնվելու:

1 комментарий:

  1. Ցավալի իրականություն... Իրականում, եթե Հայաստանում էլ իրականացնեն այդպիսի հարցում, կարծում եմ, որ արդյունքները ևս գոհացուցիչ չեն լինի,,,

    ОтветитьУдалить