Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա

Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ` հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները` տիրել:  Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն քո նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը  մարդկանց համոզել կարողանալն է:

Մարկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ հաշեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ նրանց վրա ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:
Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր "Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա" գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:

Կարնեգիի խորհուրդները.
Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:
  1. Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:
  2. Ժպտացե՛ք:  Դա լավագույն միջոցն է մարկանց Ձեր նկատմամբ լավ տրամադրելու:
  3. Հիշե՛ք մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է: Զրույցի ընթացքում հաճախակի արտասանե՛ք զրուցակցի անունը:
  4. Խրախուսե՛ք Ձեր զրուցակցին, որ պատմի Ձեզ իր մասին: Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում: Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:
  5. Խոսակցությունը միշտ ծավալե՛ք Ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:
  6. Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:
Տասներկու միջոցներ մարդկանց ստիպելու համաձայնելու քեզ հետ:
  1. Վեճը հաղթելու միակ ճանապարհը կռվից խուսափելն է: Վիճաբանությամբ երբեք արդյունքի չեք հասնի:
  2. Ցուցաբերե՛ք հարգանք դիմացինի նկատմամբ և երբեք մի ասեք, որ ինքը սխալ է:
  3. Եթե Դուք սխալ եք, ընդունեք Ձեր սխալն անմիջապես և անկեղծորեն:
  4. Հենց սկզբից Ձեր բարեկամական վերաբերմունքն արտահայտե՛ք: 
  5. Ստիպե՛ք Ձեր զրուցակցին զրույցի ընթացքում անընդհատ ասել "Այո"(Սոկրատեսի գաղտնիքը), այսինքն զրույց վարե՛ք համաձայնության դիրքերից:
  6. Այնպես արե՛ք, որ Ձեր զրուցակիցն ավելի շատ խոսի քան Դուք:
  7. Թողե՜ք Ձեր զրուցակիցն համարի, որ իր գաղախարով եք շարժվում, եթե անգամ այդպես չէ. սա կօգնի Ձեզ հասնել համագործակցության:
  8.  Փորձե՜ք հարցին նայել Ձեր զրուցակցի տեսակետից` Ձեզ պատկերացնելով նրա իրավիճակում:
  9. Ցուցաբերե՜ք հետքրքրությու ուրիշների գաղփարներին. սա այն է ինչ ցանկանում են բոլորը:
  10. Ներկայացրեք ազնիվ շարժառիթներ: Սա մի կոչ է, որն արձագանք է գտնում յուրաքանչյուրի մոտ:
  11. Ընդօրիակե՛ք գաղափարներ: Այդպես անում է կինոն, ռադիոն... ինչո՞ւ չանեք նաև Դուք:
  12. Երբ ոչինչ չի աշխատում` մարտահրավեր նետե՛ք:
Մարդուն "փոխելու" ինը ճանապարհ, առանց նրան վրդովմունք պատճառելու:
  1. Եթե մարդուն պետք է ասել, որ նա սխալ է, ապա դա արե՛ք նրան գովաբանելով և նրա արժանիքների մասին գովեստի խոսքեր ասելով:
  2. Մարդկանց իրենց սխալների վրա ուշադրություն ստիպեք դարձնել անուղղակի ձևով: Քնադատե՛ք, բայց մի ցուցաբերե՛ք նրանց նկատմամբ ատելություն:
  3. Մինչև ուրիշին քննադատելը պատմեք Ձեր սխալների մասին:
  4. Երբե՛ք մի խոսեք հրամայական տոնով, ոչ մեկի դա հաստատ դուր չի գա:
  5. Զրուցակցին թույլ տվե՛ք պահպանել իր անհատականությունը:
    Օրինակ` եթե ցանկանում եք հեռացնել Ձեր աշխատողին, ապա նրան այդ մասին ասելուց առաջ շնորհակալություն հայտնեք  նրա շնորհիվ Ձեր հիմնարկի արձանագրած նավճումների համար: Ասացեք որ ինքը պրոֆեսիոնալ է և հաստատ ավելի լավ աշխատանք կգնտնի: Եվ ասացե՛ք որ Դուք շատ եք ցանկանում որ նա չմոռանա Ձեզ:
  6. Գովասանքի խոսքեր ասացե՛ք մարդու՝ թեկուզ աննշան հաջողության համար:
  7. Ստեղծե՛ք մարդու համար բարի անուն և հանբավ իր մասին, հենց իր համար: Եվ թույլ տվե՛ք նրան ապրել դրանով:
  8. Մարդուն հնարավորություն տվե՛ք հասկանալու, որ իր թերությունները հեշտ ուղղելի են և գործը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:
  9. Այնպես արե՛ք, որ հետաքրքիր լինի դիմացինի համար Ձեր ցանկացածը անելը:
Շարունակելի...

1 комментарий: