Ինչպե՞ս գումար աշխատել ինտերնետում

Այս հարցը, համոզված եմ, շատերի մոտ է առաջացել:
Եթե դուք բլոգգեր եք, ապա Գուգլ Ադսենս ծրագրի միջոցով կարող եք Ձեր բլոգում գովազդ տեղադրել: Գուգլ Ադսենսը, ինչպես և Գուգլ Ուրդը Գուգլ կայքի գովազդային ծրագրերն են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Գուգլ Ադսենսը: Այս ծրագրում գրանցվելով Դուք պայմանագիր եք կնքում նրա հետ: Ըստ պայմանագրի Դուք Ձեր բլոգում տեղադրում եք Գուգլի գովազդը և կախված Ձեր կայքից դեպի գովազդված կայք այցելուների քանակի ստանում եք համապատասխան աշխատավարձ: Դուք Ձեր հաշիվը կարող եք ստուգել այցելելով Ձեր Ադսենս պրոֆիլը:


Ի՞նչպես գրանցվել: Սեղմե՛ք այստեղ: Հայտը անպայման լրացնրե՛ք լատինատառ: Հասցեն գրելիս սխալներ աշխատեք չանել, այլապես հետո ուղղել չեք կարող:
Ի՞նչպիսին պետք է լինի բլոգը որպեսզի Գուգլն ընդունի հայտը: Բլոգը պետք է լինի անպայման անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն, բայց ոչ երբեք հայերեն: Ցավոք այս ծրագիրը հասանելի չէ հայատառ բլոգոսֆերային, ուստի ինձ նման անգլերեն բլոգ բացե՛ք: Բլոգը պետք է չլինի Ադսենս միացնելու նպատակով պատրաստված, այն պետք է պարունակի հետաքրքիր ինֆորմացիա և ունենա գեղեցիկ դիզայնՍեղմե՛ք այստեղ:
Ի՞նչպիսին է գովազդի բանները: Այն ամեն անգամ էջը թարմացնելիս փոխվում է նորով: Կարող է լինել ինչպես միայն տեքստային, այնպես էլ շարժական պատկերի ձևով: Գովազդային վահանակը կարող եք տեղադրել 3 գոտում` անմիջապես Ձեր կայքի վերնագրի ներքևում,  նամակի ներքևում և նամակի կողքին: Սեղմե՛ք այստեղ:
Ի՞նչպես շատ գումար վաստակել: Անհրաժեշտ է ստեղծել հետաքրքի ինֆորմացի ունեցող բլոգ շատ այցելուներով, որպեսզի Ձեր այցելուն Ձեր կայքից մտնի գովազդվող կայք: Որքան շատ այնքան շատ գումար կստանաք: Կան օգտվողներ, ովքեր ամսական ստանում են մինչև 14000 ԱՄՆ դոլլար:
Ի՞նչպես ստանալ աշխատած գումարը: Գուգլ ադսենսում նշում եք Ձեր տան հասցեն, և գումարը փոստով Ձեզ կփոխանցվի, ավելի հարմար տարբերակ է ծրագրում գրել Ձեր VIZA կամ  MASTER CARD- ի հաշվեհամարը: Գումարը հաշվից կհանվի միայն եթե այն գերազանցի 70 դոլլարը:
Հուսամ Ձեզ մոտ հեշտությամբ կստացվի գրանցվել, թե չէ ես մինչև հասկացա ինչը ոնց ա  2 ամիս անցավ:
 Ի գործ:
Հարցերի դեպքում comment  թողե՛ք:

1 комментарий:

  1. Ո՞նց անեմ, որ իմ բլոգն էլ մի քանի լեզուներով լինի: Պիտի էդքանը նստեմ թարգմանե՞մ:

    ОтветитьУдалить