Հայկական լեռնաշխարհը՝ մարդկության ծննդի և վերածննդի օրրան

«... Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը, և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի: Մեկի անունը Փիսոն է ... Երկրորդ գետի անունը Գեհոն է... Երրորդ գետը Տիգրիսն է... Չորրորդ գետը Եփրատն է»:
Մեջբերումն Աստվածաշնչից է, Ծննդոց գրքից: Այնտեղ պատմվում է, որ Աստված մարդկությունն արարեց Եդեմ-դրախտում, որից դուրս էին գալիս վերը նշված չորս գետերը: Գիտնականները դեռևս շարունակում են վիճել, թե որոնք են առաջին երկու գետերը, որոնցից մեկն, անկասկած, Արաքսն է: Սակայն մի բան պարզ է, որ Եփրատն ու Տիգրիսը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից:

«... Եվ պարտեզի մեջտեղը դրեց Կենաց ծառը, և բարին ու չարը գիտենալու ծառը:Եվ Աստված պատվիրեց մարդուն ,- ամեն ծառից համարձակ կեր, բացի բարու և չարի իմացության ծառից...»:
Այսինքն Հայաստանն է Եդեմ- դրախտավայրը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները, և որտեղ պահվում էին անմահության և իմաստության խորհրդանշանները՝ երկու սրբազան ծառերը:
Շումերական դյուցազնավեպում Արատտա երկիրը մշտապես մեծարվում է աստվածային սուրբ օրենքների երկիր և անմահների երկիր պատվանուններով:Անմահություն փնտրող միջագետքյան հերոս Գիլգամեշը բռնում է «ճանապարհ դեպի Արատտա»:
Հնագույն շումերական մի այլ բնագրի համաձայն՝
« Իմաստությունն ու արվեստը ցած են բերվել Արատտա երկրից»:Իսկ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է, որի մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա.२८-26դդ:


Ծննդոց գրքում պատմվում է նաև, որ մեղսագործությունների պատճառով Աստված որոշեց ոչնչացնել
մարդկությանը Համաշխարհային ջրհեղեղի միջոցով, որից հետո Նոյն իր ընտանիքով հ
անգրվանեց «Արարատի լեռների վրա», այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում:
«Եվ յոթերորդ ամսում՝ ամսի յոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ սարի վրա»,- մեջբերումը դարձյալ Աստվածաշնչից է: Նույն պատկերացումները գտնում ենք նաև Հին աշխարհի գրավոր սկզբնաղբյուրներում:
Այս փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանը արարչագործության, ջրհեղեղից հետո մարդկության վերածննդի, անմահության ու իմաստության, արևի երկիր են համարում ոչ միայն մեր նախնիները, այլև մեզ հետ ազգակցություն չունեցող ժողովուրդները:

Комментариев нет:

Отправить комментарий