Հայկական բլոգ: Ինչի մասին են գրում


       Բոլոր ժամանակների մեծ մտածողները փնտրել են փիլիսոփայության հիմնական հարցի պատասխանը: Իսկ ո՞րն է «Փիլիսոփայության հիմնական հարցը»: Տարբեր ժամանակներում, տարբեր ուղղություններ այս հարցում տարբեր մոտեցումներ են ունեցել: Այսօր, երբ հայկական բլոգերների էջերն  ես նայում, բոլորը քննարկման գլխավոր առարկա են դարձրել «odnoklassnik»-ը և «odnoklassnikayin statusner»-ը՝ կնքելով «chstatusner» անվանումը: Դեռ ավելին, դրանք արդեն մասերի են բաժանված՝ Մաս առաջին, Մաս երկրորդ...




             Պարզվում է նորագույն ժամանակներում «Փիլիսոփայության հիմնական հարցը» նոր ձևակերպում է ստացել՝ «ստատուսնե՞րն են առաջնային, թե՞ մտածողությունը»:

Իրականում մի բան է միայն առաջնային բլոգեր-ընկերներիս համար՝ քննադատել քննադատելին՝ որքան հնարավոր է ուշադրության կենտրոնում գտնվելու, այցելություններն անսպառ դարձնելու համար:
                Մի բան էլ, նկատե՞լ եք, երբ մեկը արձագանքում է մի իրադարձության, մյուսներն աշխատում են «ետ չմնալ» և խնդրեմ «copy past»-ը կա ու կա... Այս առումով ամենագրավիչը ստատուսներն են, քանի որ զգալի թվով փնտրողներ ունեն ու  մեծ պահանջարկ են վայելում: Չէ՞որ հաճախ մարդու մասին կարծիք են կազմում ըստ նրա գրած ստատուսի...
Ուրեմն  ի՞նչ անել, հարգելի բլոգերներ, անդրադառնա՞լ ստատուսներին, թե՞ քննարկել ավելի լուրջ հարցեր, ի վերջո լուսաբանման արժանի շատ ավելի լուրջ հարցեր կան:


Комментариев нет:

Отправить комментарий