The London is the capital of Great Britain

The London is the capital of  Great Britain...

այս նախադասությունով է շատերի համար սկսվում Բրիտանական մշակույթի

բացահայտումը։ Միացյալ Թագավորությունը մի երկիր է, որի մշակույթը և լեզուն

լայնորեն տարածվել են ամբողջ աշխարհում: Անգլերենը գրեթե դարձել է

միջազգային հաղորդակցման հիմնական լեզու։

Ես այն երջանիկների թվում եմ, ով Էրազմուս+ EVS ծրագրի շնորհիվ, որպես

կամավոր աշխատում է Լոնդոնի «NICOLA» հասարակական

կազմակերպությունում։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական

հանձնաժողովի (European Commission) կողմից:

Անգլիայում գտնվելու այս ժամանակամիջոցում ես սովորում և աշխատում եմ

մարքետինգի և վեբ դիզայնի բնագավառում։ Շուրջ 3 ամիս է արդեն Լոնդոնում եմ և

որոշեցի իմ հայրենակիցների՝ հատկապես նմանատիպ ծրագրերով հետաքրքրված

երիտասարդների հետ, կիսվել իմ տպավորություններով։

Նախ ներկայացնեմ թե ինչ է EVS-ը՝ Եվրոպական կամավորական

ծառայությունը։ Սա Erasmus+-ի մի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս

տարբեր երկրներում բնակվող երիտասարդներին կատարել իրենց կարիերայի

առաջին քայլերը, ձեռք բերել աշխատանքային փորձ՝ հետագայում աշխատանք

գտնելու համար: EVS-ով նախատեսված է, որ երիտասարդները կարող են 2-12

ամիս որևէ երկրի համապատասխան կազմակերպությունում կամավորական

աշխատանք կատարել, միաժամանակ ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և

սովորել նոր լեզու։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Erasmus+-ի

կողմից։

Մոտ մեկ տարի առաջ իմանալով այս ամենը, որոշեցի մասնակցել այս

ծրագրին, կազմեցի հետաքրքիր CV և ուղարկեցի Եվրոպական տարբեր

կազմակերպությունների։ Ինձ ընտրեցին և հարցազրույցից հետո սկսվեց

կազմակերպչական պրոցեսը: Երբ ստացա այնքան սպասելի Բրիտանական Վիզան,

անմիջապես ուղևորվեցի աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ

կայսրության մայրաքաղաք՝ Լոնդոն։

Լոնդոնից ստացած առաջին տպավորությունը․ երբ դուրս եկա աշխարհի

ամենամեծ օդանավակայանից՝ Հիթրոույից՝ միանգամից հասկացա թե ինչ է

նշանակում մառախլապատ Ալբիոն արտահայտությունը. անձրև․․․ որը մի շաբաթ չէր

դադարում։

Շուտով հասա իմ նոր բնակարանը, որը գտնվում է երեք հարկանի անգլիական

շենքում (անգլիայում այն համարվում է երկու հարկանի, մեր առաջին հարկը այստեղ

Ground flour է կոչվում, իսկ երկրորդը՝ առաջին) :

Սա միակ տարբերությունը չէր, դրան ավելացրած ձախակողմյան

երթևեկությունը, հեռավորության չափման նոր միավորները՝մղոն, յարդ և ալյն։

Աշխատանքային առաջին օրից սկսած ներգրավվեցի հետաքրքիր ու բազմազգ

թիմում։ Այստեղ այն տպավորություն է, թե ողջ Եվրոպան հավաքվել է մի

գրասենյակում՝ Իսպանիայից մինչև Ռուսաստան, Հայաստանից մինչև Դանիա։

Ինչ կարող եմ ասել անգլիացիների վարվեցողության մասին։ Նրանք

չափազանց քաղաքավարի են, երբեմն դա կարող է ձանձրացնել, բայց ինձ հաճելի է։

Նրանք չեն զլանում խոսակցության մեջ անընդհատ ասել «խնդրում եմ», «կներեք»

արտահայտությունները։ Իսկ գնումներ կատարելիս, հերթում, կարգապահությունն

ուղղակի ապշեցնող է, քո կամքից անկախ Անգլիայում կարգապահ ես դառնում:

Լոնդոնը մի հսկայական քաղաք է, այստեղ ապրում են մոտ 300 ազգերի

ներկայացուցիչներ ։ Եվ միայն անգլիական հանդուրժողական վարվեցողության

մոդելի շնորհիվ է, որ կոնֆլիկտներն այստեղ նվազագույնի են հասցված։

Այստեղ,ինչպես երևի աշխարհի ցանկացած երկրում, յուրաքանչյուր ազգի կամ երկրի

բնակիչ ունի անգլերենի իր տարբերակը, Լոնդոնն այդ բոլոր տարբերակների

համաձուլման վայրն է։ Ամենադժվարը այդքան բազմատեսակ անգլերենի մեջ

հաղորդակցվելն է։ Երբեմն զավեշտալի իրավիճակում ես հայտնվում՝ փորձելով

կռահել թե իրոք անգլերեն է խոսում դիմացինդ:

Այստեղ տարածված մի արտահայտություն կա՝ «»Լոնդոնից գնալ Անգլիա»:

Հսկայական տարբերություն կա Լոնդոնի և անգլիական այլ քաղաքների միջև։

Հայաստանի նման յուրաքանչյուր շրջան ունի իր բարբառը:

Անգլիայի և անգլերենի ուսումնասիրության փուլում դեռ առաջին քայլերն եմ

արել, մնացածը հաջորդիվ…առաջիկա 10 ամսվա ընթացքում կլինեն

նորերը,սպասեք նոր հոդվածների:

Սիրով՝ Գրեգ

Լոնդոնից

My adventure as a volunteer


Almost 10 months have passed since I arrived in a country new to me, alone, with only my suitcase and a fear of the unknown. I landed in the city of London. At that time I had no idea how much stuff I would experience. The trip was long, too many buses, trains, planes and bitter cold, my destination was a big city London in The UK. There I waited for my mentor and my fellow volunteers. I do not know why I had a huge desire to mourn; everything was a bit gray and so different from other countries where I had previously been. The first few weeks, I must admit, were not easy, bad weather and little work made my nostalgia for Italy increasing every day, but soon that feeling gradually changed. We started working at NICOLA i.e. my project as an European marketing team member ... In addition, I attended various traditional festivals via which I get immersed into UK culture, at which point I realized that England has its own spirit, a very different culture from the rest of Europe, full of pagan traditions and legends that make you involve in a magical atmosphere. Then came the meeting with the other volunteers in the country, travelling, meeting new people ... Little by little I was adapting to a new environment, and whatever I liked. Soon came the summer, swimming in the river, picnics, bike outings, trips and countless hitchhiking ... hard to explain. Never until then had I lived in an atmosphere so quiet, I remember my friends were jealous that a people had to spend the summer with his old friends, but now I know what it is to live from the basics and not waste on things in the city seemingly so essential.

Как обойти блокировки

Tor

Tor — распределенная анонимная сеть. В сети используется так называемая луковая маршрутизация, все данные передаются через несколько нод, однако только конечная нода, которой передается запрос, может его расшифровать. С помощью Tor вы сможете заходить как на .onion сайты, так и на обычные интернет-сайты. Но будьте осторожны, иногда, при посещении обычных сайтов через Tor, весь ваш трафик может прослушиваться и/или изменяться в реальном времени. По возможности, используйте https-версии сайтов и проверяйте сертификаты. 

Gallap: Ղարաբաղը աշխարհի ամենադժբախտ երկրների TOP 10-ում


Gallap-ի պատասխանը երևանցի երջանիկներին :Ճ
Աշխարհի ամենաերջանիկ 11 երկրներից 10-ը լատինամերիկյան երկրներն են, ըստ Gallap-ի վերջին հետազոտության: 
Հարցումն անց է կացվել 138 երկրներում, և յուրաքանչյուր երկրից հարցմանը մասնակցել է 1000 մարդ: 
Ըստ հետազոտության արդյունքների աշխարհի ամենաերջանիկ երկրների թոփ 3-ում են հայտնվել Պարագվայը, Պանաման, Գվատեմալան:

Մարմնի լեզվի կոդի վերլուծումը

Որպեսզի պարզել, թե իրականում ինչ է հաղորդում ձեզ մարդը իր մարմնի լեզվի օգնությամբ, պետք է ուսումնասիրել մի քանի առանձնահատկություն: 
1. Խոնարհվում է ձեզ, երբ խոսում կամ լսում է
2. Հետ է գնում կամ մարմնի հեռավորություն է վերցում, երբ խոսում է կամ լսում
3. Կարծես ճնշում է ձեզ
4. Կանգնած է ձեզնից տարածության պահպանած կամ կանգնած է հեռու
5. Կանգնած է ձեր երկուսիդ համար հարմար տարածության վրա
6. Նստած կամ կանգնած վիճակում ձեռքերը խաչած է
7. Տեղում անհանգիստ շարժվում է
8. Ճոճվում է տեղից տեղ
9. Տեղափոխվում է ոտքից ոտք
10. Նստած տեղը մատներով թմբկահարում է
11. Կանգնած է, կարծես բերանը ջուր առած լինի
12. Կանգնած է շատ ազատ ու համարձակ
13. Կանգնած է հանգիստ ու իրեն հարմար է զգում

Հայը, թուրքը, գերմանացին


Հասարակության շրջանում ապակառուցողական վարքը ճնշելու լավագույն միջոցը արտաքին վտանգի գաղափարի ստեղծումն է:

Հիտլերը գալով իշխանության պնդում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական բոլոր հարցերի մեղավորը Խորհրդային միությունն է, հրեաները և այլն:

Այս մոդելը կիրառում է նաև Ալիևը սեփական իշխանության պահպանման համար: Նրանից հետ չեն մնում մեր իշխանավորները, երբ հայտարարում են՝ "եթե ՀՀԿ-ականը գյուղապետ չընտրվի, ապա հենա ադրբեջանցիք գալու են մեզ գրավեն":
Հիտլերի դեպքում պատմությունը ցույց ա տվել, որ նա հզորանում էր այդ կերպ ազատվելով հասարակության ճնշումից, որ հետո հասնի համաշխարհային տիրապետության, գաղափարի-բանի հետևից էր գնում...

Մեր և 19-րդ դարի սկզբի ֆրանսիական քաղաքական անցքերի նմանությունների ու տարբերությունների մասին


Մերօրյա քաղաքականության ու քաղաքական գործիչների մասին պատկերացում կազմելու համար երկու գիրք է անհրաժեշտ կարդալ՝ համար 1 քաղաքական գործիչ Ժոզեֆ Ֆուշեյի և դիվանագիտության հայր Շարլ Մորիս Թալեյրանի կենսագրականները:
Իհարկե քաղաքագիտական ու կրթվածության մակարդակով մերօրյա գործիչները նրանց կողքին ոչինչ են, սակայն ստորության, անսկզբմունքայնության առումներով կարելի է ասել՝ չեն զիջում:
Հետաքրքրական է, որ ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ 4 անգամ տարբեր իշխանություններ հաստատվեց երկրում, մեկը մյուսին ոխերիմ թշնամի իշխանություններ, այնուամենայնիվ այդ բոլոր ժամանակներում էլ ՆԳ նախարար Ֆուշեն և ԱԳ նախարար Թալեյրանը պահպանեցին իրենց պաշտոնները:
Անգամ Եվրոպան գրաված Նապոլեոնը խոստովանել է, որ իր համար այդ երկուսից ավելի վախենալու մարդիկ գոյություն չունեն, չնայած, որ նրանք Ուզորպատորի նախարարներն էին: Եվ իսկապես Նապոլեոնին կայսր դառնալ թույլ տվող այս գործիչները, թույլ տվեցին նաև նրա կործանումը:
17-18-րդ դարի քաղաքական անցքերը Ստեֆան Ցվայգի օգնությամբ ուսումնասիրելուց հետո, երբ հայացք եմ գցում ներկա հայ քաղաքականությանը, ֆեյքերով հանրության մոտ ինչ-որ գաղափարներ տարածելուն ուղղակի ապշում եմ: Իրոք որ մեր իրականությունում գաղջ մթնոլորտ է: Սակայն այստեղ էլ կան ֆուշեններ ու թալեյրաններ ի դեմս գալուստսահակյանների ու մյուսների:

Միջազգային մամուլը ՀՀ նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձի առնչությամբ



The Associated Press-ը ներկայացրել է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին տվյալներ, ներկայացրել է Շարմազանովի, Աբրահամյանի, նաև հիվանդանոցի տնօրենի արձագանքը դեպքի վերաբերյալ, ինչպես նաև ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի` տնտեսական մարտահրավերների առաջ կանգնած լինելուն, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ նախագահի ընտրություններին ու նախագահ ընտրվելու հիմնական թեկնածուներին:
Vesti-ին գրում է, որ Հայրիկյանը տեսել է կրակողին, բայց նրան նկատել չի կարողացել: Այնուհետև լրատվականը ներկայացնում է 2 շաբաթով ընտրությունների օրը հետաձգելու հավանականության հարցը, և մահափորձի առիթով հարուցված քրեական գործի մասին տվյալներ:

Հայկական նիհիլիզմ կամ ապագայի բոյկոտ


Նիհիլիզմ. Այս հասկացություններ էր բնութագրում Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայում ստեղծված սոցիալ քաղաքական իրավիճակը: Համատարած հոռետեսություն, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, բարոյազրկում, ոչ մի դրական իդեալի նկատմամբ վստահություն կամ իդեալի բացակայություն:
Եթե հետպատերազմյա Գերմանիայում նման հոգեբանական իրավիճակը կարելի է բացատրել պարտության հետևանքով ստացած ծանր հարվածներով ու այդպիսի վիճակը տրամաբանական հետևանք համարել պատերազում պարտված երկրի բնակչության համար, ապա նույնը չի կարելի ասել 21-րդ դարում իր գոյությունը քարշ տվող Հայաստանի Հանրապետության մասին:

Խորովածի համահայկական փառատոն Ախթալայում (Ֆոտոշարք)

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությամբ, այսօր` սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզում կազմակերպել էր Խորովածի համահայկական 4-րդ փառատոնը:
Փառատոնին մասնկացում էին 18 Ռեստորաններ և 30-ից ավելի խմբեր: Մասնակիցները իրենց տաղավարներում պատրաստում և վաճառում էին խորովածը: Իսկ մրցույթի ժյուրին համտեսելով ընտրեց խորոված պատրաստելու «չեմպիոնին»: Հաղթող ճանաչվեց Արվասար ռեստորանը: